ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 2015 թվականի |
թիվ 112 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՍՍԻՆԵՐԻ), ԻՆՔՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ) ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ՝ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՍՍԻՆԵՐ), ԻՆՔՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐ ՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի շասսիի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրի 4-րդ հոդվածի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) և տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների շասսիների), ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրերի (էլեկտրոնային անձնագրերի) ձևակերպումն իրականացնող՝ տրանսպորտային միջոցներ (տրանսպորտային միջոցների շասսիներ), ինքնագնաց մեքենաներ և տեխնիկայի այլ տեսակներ պատրաստող կազմակերպությունների միասնական ռեեստրի ձևավորման ու վարման կարգը:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 112 որոշմամբ |
ԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) և տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների շասսիների), ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրերի (էլեկտրոնային անձնագրերի) ձևակերպումն իրականացնող՝ տրանսպորտային միջոցներ (տրանսպորտային միջոցների շասսիներ), ինքնագնաց մեքենաներ և տեխնիկայի այլ տեսակներ պատրաստող կազմակերպությունների միասնական ռեեստրի ձևավորման ու վարման
1. Սույն Կարգը մշակվել է «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի շասսիի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրի 4-րդ հոդվածին համապատասխան ու դրանով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) և տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների շասսիների), ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրերի (էլեկտրոնային անձնագրերի) ձևակերպումն իրականացնող՝ տրանսպորտային միջոցներ (տրանսպորտային միջոցների շասսիներ), ինքնագնաց մեքենաներ և տեխնիկայի այլ տեսակներ պատրաստող կազմակերպությունների միասնական ռեեստրի ձևավորման ու վարման կանոնները (այսուհետ համապատասխանաբար՝ լիազորված մարմիններ (կազմակերպություններ), պատրաստող կազմակերպություններ, միասնական ռեեստր):
2. Միասնական ռեեստրի ձևավորումն ու վարումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով) էլեկտրոնային ձևով միասնական ռեեստրի ազգային մասերի հիման վրա:
Հանձնաժողովն ապահովում է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում միասնական ռեեստրի հրապարակումը:
Միասնական ռեեստրը ներառվում է Հանձնաժողովի ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների կազմում:
3. Միասնական ռեեստրի ազգային մասերի ձևավորումն ու վարումը ներառում է տեղեկությունների հավաքագրում և դրանցում տեղեկությունների ներմուծում, պահպանում, համակարգում, արդիականացում և փոփոխություն, ինչպես նաև չարտոնված հասանելիությունից դրանց պաշտպանություն:
Միասնական ռեեստրի ազգային մասերի՝ էլեկտրոնային ձևով ձևավորումն ու վարումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, ազգային մարմին) ազգային մարմինների ծրագրաապարատային միջոցների բազայի հիման վրա: Ազգային մարմիններն ապահովում են «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ իրենց պաշտոնական կայքում միասնական ռեեստրի ազգային մասերի հասանելիության հնարավորությունը:
4. Միասնական ռեեստրի ազգային մասերը կազմված են հետևյալ բաժիններից՝
«Լիազորված մարմիններ (կազմակերպություններ)».
«Պատրաստող կազմակերպություններ»:
5. Միասնական ռեեստրի ազգային մասերում ներառվում են լիազորված մարմինների (կազմակերպությունների), պատրաստող կազմակերպությունների մասին հետևյալ տեղեկությունները՝
ա) լիազորված մարմնի (կազմակերպության) առնչությամբ՝
լիազորված մարմնի (կազմակերպության) լրիվ անվանումը, լիազորված մարմնի (կազմակերպության) ղեկավարի գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն), փաստացի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).
լիազորված մարմնի (կազմակերպության)՝ անձնագրերի հետևյալ տեսակներից մեկի կամ մի քանիսի ձևակերպման հետ կապված լիազորությունների մասին տեղեկություններ՝ տրանսպորտային միջոցի անձնագիրը. տրանսպորտային միջոցի շասսիի անձնագիրը. ինքնագնաց մեքենայի և տեխնիկայի այլ տեսակների անձնագիրը. տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագիրը. տրանսպորտային միջոցի շասսիի էլեկտրոնային անձնագիրը. ինքնագնաց մեքենայի և տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագիրը.
բ) տրանսպորտային միջոցներ պատրաստող կազմակերպության առնչությամբ՝ պատրաստող կազմակերպության լրիվ անվանումը, պատրաստող կազմակերպության ղեկավարի գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն), փաստացի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).
պատրաստող կազմակերպության կողմից՝ իր կողմից պատրաստված արտադրանքի իրացման համար լիազորված կազմակերպությունների լրիվ անվանումները, այդպիսի կազմակերպությունների ղեկավարների գտնվելու վայրը (իրավաբանական անձանց հասցեները), փաստացի հասցեները, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեները, ազգանունները, անունները, հայրանունները (առկայության դեպքում).
տրանսպորտային միջոց պատրաստողին միջազգային նույնականացման ծածկագրի շնորհումը հաստատող փաստաթղթի մասին տեղեկություններ (WMI) (նշելով WMI ծածկագիրը).
Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ ընդունված՝ Մաքսային միության «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջներին տրանսպորտային միջոցի (շասսիի) համապատասխանությունը հավաստող՝ տրանսպորտային միջոցի տիպը հաստատող (շասսիի տիպը հաստատող)՝ գործող փաստաթղթի և (կամ) մինչև սույն տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը նշված տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կարգավորման առարկա հանդիսացող արտադրանքի համար տրված՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ գործող փաստաթղթերի մասին տեղեկություններ (նշելով գործողության ժամկետները կամ խմբաքանակի ծավալը).
անդամ պետության լիազորված մարմնի և պատրաստող կազմակերպության միջև հավաքման արտոնյալ ռեժիմի վերաբերյալ համաձայնագրի առկայության մասին տեղեկություններ (նշելով արտոնյալ ռեժիմը, այդպիսի համաձայնության գործողության ժամկետները և դրանով նախատեսված քվոտաները) (առկայության դեպքում).
գ) ինքնագնաց մեքենաներ և տեխնիկայի այլ տեսակներ պատրաստող կազմակերպության առնչությամբ՝
պատրաստող կազմակերպության լրիվ անվանումը, պատրաստող կազմակերպության ղեկավարի գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն), փաստացի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).
պատրաստող կազմակերպության կողմից՝ իր կողմից պատրաստված արտադրանքի իրացման համար լիազորված կազմակերպությունների լրիվ անվանումը, այդպիսի կազմակերպությունների ղեկավարների գտնվելու վայրերը (իրավաբանական անձանց հասցեները), փաստացի հասցեները, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեները, ազգանունները, անունները, հայրանունները (առկայության դեպքում).
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի թիվ 60 որոշմամբ ընդունված՝ Մաքսային միության «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների ու դրանց կցորդների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 031/2012), Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 823 որոշմամբ ընդունված՝ Մաքսային միության «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 010/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին գործող փաստաթղթերի կամ Մաքսային միության «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջներին՝ տրանսպորտային միջոցի (շասսիի) համապատասխանությունը հավաստող՝ տրանսպորտային միջոցի տիպը հաստատող (շասսիի տիպը հաստատող) փաստաթղթի և (կամ) մինչև համապատասխան տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը նշված տեխնիկական կանոնակարգերից մեկի տեխնիկական կարգավորման առարկա հանդիսացող արտադրանքի համար տրված՝ Միության իրավունքի մաս կազմող ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ գործող փաստաթղթերի մասին տեղեկություններ։
6. Լիազորված մարմինների՝ (կազմակերպությունների) միասնական ռեեստրում ներառումն իրականացվում է հետևյալ չափանիշներին դրանց համապատասխանության դեպքում`
ա) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան որպես իրավաբանական անձ գրանցման առկայությունը.
բ) անձնագրերի հետևյալ տեսակներից մեկի կամ մի քանիսի ձևակերպման համար՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորությունների առկայությունը`
տրանսպորտային միջոցի անձնագիրը. տրանսպորտային միջոցի շասսիի անձնագիրը. ինքնագնաց մեքենայի և տեխնիկայի այլ տեսակների անձնագիրը. տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագիրը. տրանսպորտային միջոցի շասսիի էլեկտրոնային անձնագիրը. ինքնագնաց մեքենայի և տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագիրը.
գ) տրանսպորտային միջոցների, տրանսպորտային միջոցների շասսիների, ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերը ստորագրելու համար լիազորված՝ լիազորված մարմնի (կազմակերպության) պաշտոնատար անձի (պաշտոնատար անձանց) էլեկտրոնային թվային ստորագրության առկայությունը նշված էլեկտրոնային անձնագրերի ձևակերպումն իրականացնող լիազորված մարմինների (կազմակերպությունների) համար։
7. Պատրաստող-կազմակերպությունների՝ միասնական ռեեստրում ներառումն իրականացվում է հետևյալ չափանիշներին դրանց համապատասխանության դեպքում`
ա) տրանսպորտային միջոցներ (տրանսպորտային միջոցների շասսիներ) պատրաստող կազմակերպության համար՝
անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ որպես իրավաբանական անձ գրանցման առկայությունը.
տրանսպորտային միջոց պատրաստողին միջազգային նույնականացման ծածկագրի շնորհումը հաստատող փաստաթղթի (WMI) առկայությունը.
Մաքսային միության «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջներին տրանսպորտային միջոցի (շասսիի) համապատասխանությունը հավաստող՝ տրանսպորտային միջոցի տիպը հաստատող (շասսիի տիպը հաստատող)՝ գործող փաստաթղթի և (կամ) մինչև սույն տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը նշված տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կարգավորման առարկա հանդիսացող արտադրանքի համար տրված՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին գործող փաստաթղթերի առկայությունը.
տրանսպորտային միջոցների, տրանսպորտային միջոցների շասսիների էլեկտրոնային անձնագրերը ստորագրելու համար լիազորված՝ պատրաստող կազմակերպության պաշտոնատար անձի (պաշտոնատար անձանց) էլեկտրոնային թվային ստորագրության առկայությունը՝ նշված էլեկտրոնային անձնագրերի ձևակերպումն իրականացնող պատրաստող կազմակերպությունների համար.
բ) ինքնագնաց մեքենաներ և տեխնիկայի այլ տեսակներ պատրաստող կազմակերպության առնչությամբ՝
անդամ պետության օրենսդրությանը համապատասխան որպես իրավաբանական անձ գրանցման առկայությունը.
Մաքսային միության «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների ու դրանց կցորդների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 031/2012) կամ Մաքսային միության «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 010/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին գործող փաստաթղթի կամ Մաքսային միության «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջներին՝ տրանսպորտային միջոցի (շասսիի) համապատասխանությունը հավաստող՝ տրանսպորտային միջոցի տիպը հաստատող (շասսիի տիպը հաստատող) փաստաթղթի և (կամ) մինչև համապատասխան տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը նշված տեխնիկական կանոնակարգերից մեկի տեխնիկական կարգավորման առարկա հանդիսացող արտադրանքի համար տրված՝ Միության իրավունքի մաս կազմող ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին գործող փաստաթղթերի առկայությունը.
ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերը ստորագրելու համար լիազորված՝ պատրաստող կազմակերպության պաշտոնատար անձի (պաշտոնատար անձանց) էլեկտրոնային թվային ստորագրության առկայությունը՝ նշված էլեկտրոնային անձնագրերի ձևակերպումն իրականացնող պատրաստող կազմակերպությունների համար։
8. Լիազորված մարմինների (կազմակերպությունների), պատրաստող կազմակերպությունների՝ միասնական ռեեստրում ներառումը կամ միասնական ռեեստրում ներառումը մերժելու մասին որոշման ընդունումն իրականացվում է ազգային մարմինների կողմից միասնական ռեեստրում ներառելու մասին դիմումն ստանալու օրվանից 30 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում:
9. Լիազորված մարմինների (կազմակերպությունների), պատրաստող կազմակերպությունների՝ միասնական ռեեստրից հանումն իրականացվում է սույն Կարգի 6-րդ և 7-րդ կետերին համապատասխան սահմանված մեկ կամ մի քանի չափանիշներին չհամապատասխանելու դեպքում;
10. Միասնական ռեեստրում ներառված լիազորված կազմակերպությունների, պատրաստող կազմակերպությունների գործունեության նկատմամբ հսկողությունն իրականացվում է իրենց իսկ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
11. Միասնական ռեեստրի ազգային մասում առկա տեղեկությունների՝ շահագրգիռ անձանց պահանջով ներկայացնելն իրականացվում է ազգային մարմինների կողմից՝ իրենց իսկ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
12. Միասնական ռեեստրում առկա տեղեկությունները ներկայացնելը տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների շասսիների) էլեկտրոնային անձնագրերի և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կառավարչին իրականացվում է սույն Կարգի 13-րդ կետին համապատասխան:
13. Միասնական ռեեստրում առկա տեղեկությունների ձևավորման, վարման և օգտագործման ընթացքում առաջացող տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով: Փաստաթղթերի էլեկտրոնային ձևին (էլեկտրոնային փաստաթղթերին), հաղորդագրություններ (հարցումներ) ուղարկելու և ստանալու կարգին ներկայացվող պահանջները սահմանվում են Հանձնաժողովի կողմից:
14. Միասնական ռեեստրում ներառված լիազորված մարմնի (կազմակերպության) կամ պատրաստող կազմակերպության գործունեության հետ կապված բողոքների (դժգոհությունների) առաջացման դեպքում նշված բողոքն (դժգոհությունն) ուղարկվում է ազգային մարմին՝ համապատասխան պետության օրենսդրությանը համապատասխան:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 ապրիլի 2025 թվական: