ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 1995 թ. N 166
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով կարգավորվող գների և սակագների աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1995 թվականի ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի նվազագույն չափը սահմանել 475 դրամ։
Նվազագույն աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակցով չվարձատրվող բյուջետային հիմնարկների աշխատողներին փաստացի վճարվող աշխատավարձերը (ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բոլոր տեսակի լրացուցիչ վարձատրությունները) ավելացնել 700 դրամի չափով։
Ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը սահմանել`
աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 2,81 դրամ
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`
36-ժամյա աշխատանքային շաբաթ՝ 3,09 դրամ
30-ժամյա աշխատանքային շաբաթ՝ 3,70 դրամ
2. Նվազագույն աշխատավարձի նկատմամբ 1,0-ից մինչև 6.9 բազմապատիկ գործակցով վարձատրվող բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերին սահմանել լրացուցիչ հավելումներ, համաձայն սույն որոշման հավելվածի։
3. Չաշխատող և կենսաթոշակ չստացող անձանց աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարներին, ինչպես նաև աշխատողի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամներին տրվող փոխհատուցման գումարներին սահմանել հավելում` 170 դրամի չափով։
4. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բոլոր տեսակի կենսաթոշակների փաստացի վճարվող չափերին (ծնողազուրկ յուրաքանչյուր երեխային տրվող կենսաթոշակին)՝ հացի 350 գրամ օրական չափաբաժնի դեպքում սահմանել 350 դրամի չափով և հացի 250 գրամ օրական չափաբաժնի դեպքում՝ 320 դրամի չափով հավելում, ավելացնելով այն կենսաթոշակին:
«Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բոլոր տեսակի կենսաթոշակների փաստացի վճարվող չափերին սահմանել հավելում 350 դրամի չափով` ավելացնելով այն կենսաթոշակին։
Այն անձանց, ովքեր միաժամանակ կենսաթոշակ են ստանում սոցիալական ապահովության և այլ մարմիններից, կենսաթոշակին սահմանված հավելումը տրվում է այն մարմնի կողմից, որտեղից կենսաթոշակառուն ստանում է աշխատանքային տարիքային, աշխատանքային հաշմանդամության կամ երկարամյա ծառայության կենսաթոշակ։
5. Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների կրթաթոշակի չափը սահմանել 1785 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողների համար` 1833 դրամ, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում՝ քոլեջների) սովորողների կրթաթոշակի չափը` 1690 դրամ, 10 ամսից պակաս ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողների կրթաթոշակի չափը` 1640 դրամ։
Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների քննաշրջանի արդյունքով միայն «գերազանց» գնահատականներ ունեցող ուսանողների կրթաթոշակը սահմանել 1880 դրամ։ Անկախ գերատեսչական համակարգից, ասպիրանտների կրթաթոշակը սահմանել 2400 դրամ, իսկ դոկտորանտներինը՝ 3000 դրամ։
6. Պետական բուհերի և միջնակարգ մասնագիտական հաստատությունների (այդ թվում՝ քոլեջների) բժշկական ցուցումով ակադեմիական արձակուրդում գտնվող ուսանողներին և սովորողներին վճարել նպաստ ամսական 475 դրամի չափով՝ ուսումնական հաստատությունների հաշվին։
7. Մինչև 17 տարեկան (պետպատվերով սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար՝ մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավել ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնարանների սովորողներից) երեխաների համար տրվող ամենամսյա նպաստների չափերը սահմանել՝
նպաստի իրավունք ունեցող
առաջին երեխայի համար - 600 դրամ
երկրորդ երեխայի համար - 665 դրամ
երրորդ երեխայի համար - 730 դրամ
չորրորդ երեխայի համար - 800 դրամ
հինգերորդ և յուրաքանչյուր
հաջորդ երեխայի համար - 865 դրամ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում նշված նպաստի չափը սահմանել՝
նպաստի իրավունք ունեցող
առաջին երեխայի համար - 660 դրամ
երկրորդ երեխայի համար - 730 դրամ
երրորդ երեխայի համար - 800 դրամ
չորրորդ երեխայի համար - 880 դրամ
հինգերորդ և յուրաքանչյուր
հաջորդ երեխայի համար - 950 դրամ
8. Մինչև երեխայի 2 տարին լրանալը, նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում ամսական նպաստի չափը ավելացնել 170 դրամով՝ սահմանելով այն 870 դրամ։
9. Մինչև 17 տարեկան (պետպատվերով սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար՝ մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավել ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնարանների սովորողներից) երեխաներ ունեցող միայնակ մայրերի ամենամսյա նպաստի չափը ավելացնել 170 դրամով՝ սահմանելով այն 870 դրամ։
10. Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխայի խնամքի համար վճարվող ամսական նպաստի չափը ավելացնել 170 դրամով՝ սահմանելով այն 870 դրամ։
11. Երեխայի ծննդյան կապակցությամբ արվող միանվագ նպաստի չափը սահմանել 2700 դրամ։
12. Նպաստառու գործազուրկների նպաստների փաստացի վճարվող չափերին սահմանել հավելում՝ 350 դրամի չափով։
13. Ձեռնարկություններում (անկախ սեփականության ձևից) աշխատողների աշխատանքի վարձատրության նվազագույն չափն ապահովվում է սեփական եկամուտների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ կառավարության 1995 թ. մարտի 31-ի N 166 որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ 1,0-6,9 ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ԳՈՐԾԱԿՑՈՎ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Բազմապատիկ |
Նոր նվազագույն աշխատավարձի |
Հավելման չափը (դրամ) |
Ընդամենը աշխատավարձը (դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
1,0 |
475 |
1635 |
2110 |
1,1 |
522,5 |
1607,5 |
2130 |
1,2 |
570 |
1575 |
2145 |
1,3 |
617,5 |
1542,5 |
2160 |
1,4 |
665 |
1515 |
2180 |
1,5 |
712,5 |
1482,5 |
2195 |
1,6 |
760 |
1450 |
2210 |
1,7 |
807,5 |
1422,5 |
2230 |
1,8 |
855 |
1395 |
2250 |
1,9 |
902,5 |
1362,5 |
2265 |
2,0 |
950 |
1330 |
2280 |
2,1 |
997,5 |
1302,5 |
2300 |
2,2 |
1045 |
1270 |
2315 |
2,3 |
1092,5 |
1237,5 |
2330 |
2,4 |
1140 |
1210 |
2350 |
2,5 |
1187,5 |
1177,5 |
2365 |
2,6 |
1235 |
1145 |
2380 |
2,7 |
1282,5 |
1117,5 |
2400 |
2,8 |
1330 |
1085 |
2415 |
2,9 |
1377,5 |
1052,5 |
2430 |
3,0 |
1425 |
1025 |
2450 |
3,1 |
1479,5 |
992,5 |
2465 |
3,2 |
1520 |
965 |
2485 |
3,3 |
1567,5 |
932,5 |
2500 |
3,4 |
1615 |
900 |
2515 |
3,5 |
1662,5 |
872,5 |
2535 |
3,6 |
1710 |
840 |
2550 |
3,7 |
1757,5 |
812,5 |
2570 |
3,8 |
1805 |
780 |
2585 |
3,9 |
1852,5 |
747,5 |
2600 |
4,0 |
1900 |
720 |
2620 |
4,1 |
1947,5 |
687,5 |
2635 |
4,2 |
1995 |
655 |
2650 |
4,3 |
2042,5 |
622,5 |
2665 |
4,4 |
2090 |
590 |
2680 |
4,5 |
2137,5 |
557,5 |
2695 |
4,6 |
2185 |
525 |
2710 |
4,7 |
2232,5 |
497,5 |
2730 |
4,8 |
2280 |
465 |
2745 |
4,9 |
2327,5 |
432,5 |
2760 |
5,0 |
2375 |
405 |
2780 |
5,1 |
2422,5 |
382,5 |
2805 |
5,2 |
2470 |
355 |
2825 |
5,3 |
2517,5 |
332,5 |
2850 |
5,4 |
2565 |
305 |
2870 |
5,5 |
2612,5 |
282,5 |
2895 |
5,6 |
2660 |
260 |
2920 |
5,7 |
2707,5 |
232,5 |
2940 |
5,8 |
2755 |
210 |
2965 |
5,9 |
2802,5 |
187,5 |
2990 |
6,0 |
2850 |
160 . |
3010 |
6,1 |
2897,5 |
137,5 |
3035 |
6,2 |
2945 |
110 |
3055 |
6,3 |
2992,5 |
87,5 |
3080 |
6,4 |
3040 |
70 |
3110 |
6,5 |
3087,5 |
52,5 |
3140 |
6,6 |
3135 |
40 |
3175 |
6,7 |
3182,5 |
32,5 |
3215 |
6,8 |
3230 |
20 |
3250 |
6,9 |
3277,5 |
12,5 |
3290 |
*) Հայաստան Հանրապետության լուսավորության նախարարության հանրակրթական դպրոցներում, հատուկ և օժանդակ գիշերօթիկ դպրոցներում և մանկատներում աշխատող մանկավարժների աշխատավարձերին ավելացնել Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թ. նոյեմբերի 24-ի հրամանագրի 2-րդ կետով սահմանված հավելումը՝ 120 դրամի չափով։
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |