Գլխավոր տեղեկություն
Համար
N 210-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.04.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.04.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 210-Ա

 

«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 8,460,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկական խաղահրապարակների տեղադրում Հայաստանի Հանրապետության համայնքներում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 00130776) «Մագնոն Ա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05554853) 2025 թվականի մարտի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 8,460,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան

 

07.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 210-Ա որոշման

 

«ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Մանկական խաղահրապարակների տեղադրում Հայաստանի Հանրապետության համայնքների մանկապարտեզների սաների սոցիալական պայմանները բարելավելու նպատակով:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի,

պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպություն՝ 6850 Քենդի պողոտա, սենյակ 102, Ռեսեդա, Կալիֆորնիա 91355, Լոս Անջելես

4.

Ծրագրի կատարողը

«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ, (քաղ. Երևան, Վիկտոր Համբարձումյան 2 շենք, 37 բնակարան, ՀՎՀՀ՝ 00130776)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայր, Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան և Գանձաքար բնակավայրեր, Արարատ մարզի Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայր, Կոտայքի մարզի Հրազդան համայնք,

բնագավառը` սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

8,460,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրի, Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան և Գանձաքար բնակավայրերի, Արարատ մարզի Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայրի մանկապարտեզներ, Կոտայքի մարզի Հրազդան համայնքի թիվ 8 մանկապարտեզ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի ապրիլի 11-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 25-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Խաղասարքերի պատրաստում և տեղադրում՝ 8,460,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի ապրիլի 11-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Խաղահրապարակների սարքավորումների պատրաստման, մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 8,460,000 դրամի չափով

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Տեղական ինքնակառավարման մարմինների հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

07.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան