Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 26
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.03.2014-22.01.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 07.04.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
25.02.2014
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.02.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.01.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 փետրվարի 2014 թվականի

թիվ 26

քաղ. Մոսկվա

 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 19-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մարտի 7-ի թիվ 6 որոշմամբ հաստատված՝ Առևտրի հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) մաքսասակագնային, ոչ սակագնային կարգավորման և պաշտպանական միջոցների հարցերով ենթակոմիտեի կազմում՝

նշել խորհրդատվական կոմիտեի անդամ Յուլյա Վիկտորի Մոլոշի նոր պաշտոնը՝ Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաքին տնտեսական քաղաքականության գլխավոր վարչության տնտեսական ինտեգրացիոն ծրագրերի վարչության խորհրդատու.

 

Ռուսաստանի Դաշնությունից ընդգրկել հետևյալ անձանց՝

 

Կոսոուրով Անդրեյ Ալեքսանդրի՝

Դաշնային հակամենաշնորհային ծառայության միջազգային տնտեսական համագործակցության վարչության արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելիս հակամենաշնորհային վերահսկողության բաժնի պետ, վարչության պետի տեղակալ

Սահակյան Ռուբեն Արմենակի՝

Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության հարկային և մաքսասակագնային քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

 

ենթակոմիտեի կազմից հանել Լ.Վ. Ռոժկովային.

 

բ) առևտրային քաղաքականության հարցերով ենթակոմիտեի կազմում ընդգրկել Բելառուսի Հանրապետությունից Օլգա Ալեքսանդրի Յուխնելին՝ Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաքին տնտեսական քաղաքականության գլխավոր վարչության տնտեսական ինտեգրացիոն ծրագրերի վարչության առաջատար տնտեսագետ.

գ) մաքսասակագնային, ոչ սակագնային կարգավորման և պաշտպանական միջոցների հարցերով ենթակոմիտեի և առևտրային քաղաքականության հարցերով ենթակոմիտեի կազմում նշել խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

 

Նազարուկ Իգոր Վասիլիի`

Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության հարցերով դեպարտամենտի տնօրեն

Շեստակով Իլյա Վասիլիի՝

Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի տեղակալ, ձկնորսության հարցերով դաշնային գործակալության ղեկավար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

 

Վ. Խրիստենկո

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 ապրիլի 2025 թվական: