ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2025 թվականի N 371-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը և ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ գույքի հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականիապրիլի 3-ի N 371-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գույքի անվանումը (նկարագրությունը) |
Քանակը |
Միավորի սկզբնական արժեքը (դրամ) |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
1. |
Դիմակ (օդի ֆիլտր. ունիվեր. կոմպ. դիմ.) |
72 հատ |
10,449.5 |
752,364.0 |
2. |
Երկարաճիթ կոշիկներ՝ հրշեջի |
19 զույգ |
10,936․5 |
207,793․5 |
3. |
Լապտեր |
47 հատ |
13,021․5 |
612,010.5 |
4. |
Կացին քլունգ |
65 հատ |
9,095.0 |
591,175.0 |
5. |
Կրակ մարելու ռետինե գործիք |
5 հատ |
54,230.0 |
271,150.0 |
6. |
Կրակ մարելու ռետինե գործիք փայտե պոչով |
1 հատ |
58,850.0 |
58,850.0 |
7. |
Կրակմարիչ (կրակի թակիչ) |
60 հատ |
3,012.1 |
180,726.0 |
8. |
Հրշեջի պաշտպանիչ ճտքավոր կոշիկ |
7 զույգ |
64,000.0 |
0 |
9. |
Ձեռնոց հրշեջի, մոդել FFGN-NB |
47 զույգ |
9,240.0 |
434,280.0 |
10. |
Ձեռքի շաղափիչ փոսերի համար |
1 հատ |
29,762.0 |
29,762.0 |
11. |
Շալվար հրշեջի, մոդել FFSC |
78 հատ |
26,208.0 |
2,044,224.0 |
12. |
Շապիկ հրշեջի, մոդել FFSC |
70 հատ |
26,208.0 |
1,834,560.0 |
13. |
Պաշտպանիչ գլխարկ` պաշտպանիչ ակնոցներով |
15 հատ |
52,360.0 |
0 |
14. |
Ջրի ուսապարկ |
16 հատ |
28,131.0 |
450,096.0 |
15. |
Ջրի պոմպ (բարձր ճնշման պոմպ) |
7 հատ |
75,019.3 |
246,704.22 |
16. |
Սաղավարտ հրշեջի |
108 հատ |
10,461.0 |
1,129,788.0 |
17. |
Փչովի բաք (ջրի ծավալի բաք) |
5 հատ |
22,776.7 |
113,883.5 |
Ընդամենը |
8,957,366.72 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
03.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
