Գլխավոր տեղեկություն
Համար
N 189-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.04.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.04.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 189-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՎԱԼԵՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՀՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 9,678,900 դրամ ընդհանուր արժողությամբ «Սևան համայնքի «Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության համար կահույքի ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05500145) 2025 թվականի մարտի 3-ին կնքված՝ թիվ ՀՀ-Կ-01/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության համար գույքի պատրաստման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 9,678,900 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան

 

01.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 189-Ա որոշման

 

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՎԱԼԵՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՀՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

1.

Ծրագրի նպատակը

ՀՀ փոխվարչապետի 2023 թվականի մայիսի 22-ի N 366–Ա որոշմամբ բարեգործական է որակվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի «Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության նոր շենքի կառուցման ծրագիրը։ Երաժշտական դպրոցի բնականոն աշխատանքները իրականացնելու նպատակով այժմ նախատեսվում է ձեռք բերել կահույք, տեղափոխել և տեղադրել այն կառուցված նոր շենքում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, բնագավառը՝ կրթական

6.

Ծրագրի բյուջեն

9,678,900 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի «Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, (Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնքի Չարենցի փողոց 154, 1501, ՀՎՀՀ՝ 08604654)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի ապրիլի 14-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 28-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

 

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի «Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության համար նախատեսվում է ձեռք բերել, տեղափոխել և դպրոցում տեղադրել՝ սեղաններ, զգեստապահարաններ, աթոռներ, պահարաններ, գրասեղաններ, կցասեղան, կցապահարան, բազկաթոռ և ամբիոն: Իրականացվելու է 2025 թվականի ապրիլի 14-ից մինչև 2025 նոյեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում՝ 9,678,900 դրամի չափով։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի «Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության համար կահույքի պատրաստման, գնման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 9,678,900 դրամի չափով:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

01.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան