Գլխավոր տեղեկություն
Համար
N 1148-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.03.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 28.03.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
27.03.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
27.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1148-Ա

«27» մարտի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՆՈՐՔԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻՆ ԿԻՑ ԳՏՆՎՈՂ 979.95 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել էդվարդ Խաչատրյանի լ/ա Հասմիկ Մարտիրոսյանի դիմումը՝ Նորքի 2-րդ փողոցին կից գտնվող հողամասը Էդվարդ Խաչատրյանի կողմից սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունքը ճանաչելու և հողամասը օտարելու մասին։

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 27-ի ՎԴ/6706/05/22 վճիռը, և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կատարողական վարույթ հարուցելու մասին 17.02.2025թ. որոշումը, հողամասի տեղագրական հանույթը համաձայն որի Նորքի 2-րդ փողոցին կից գտնվող հողամասի մակերեսը կազմում է 979.95քմ /համաձայն տեղագրական հանույթում ամրագրված կոորդինատների/:

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 27-ին կայացրած և օրինական ուժի մեջ մտած ՎԴ/6706/05/22 վճռով՝ Երևանի քաղաքապետարանին պարտավորեցվել է ընդունել բարենպաստ վարչական ակտ և Նորքի 2-րդ փողոցին կից գտնվող հողամասի նկատմամբ ճանաչել Էդվարդ Խաչատրյանի կողմից սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունքը և հողամասը օտարել վերջինիս:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 8-րդ գոտում /ծածկագիր` 01-008-617-015, տող՝ 25973, Երևան քաղաքի ավագանու 03.05.2012թ. հ.446-Ն որոշում/:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2022 թվականի մարտի 1-ին կայացրած ՎԴ/6706/05/22 վճիռը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 21.02.2025թ. հ.Դ-18135-25 եզրակացությունը.

1. Նորքի 2-րդ փողոցին կից գտնվող 979.95քմ /համաձայն տեղագրական հանույթում ամրագրված կոորդինատների/ մակերեսով հողամասի նկատմամբ Էդվարդ Խաչատրյանին տրամադրել հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու գնման նախապատվության իրավունք:

2. Սահմանել, որ Նորքի 2-րդ փողոցին կից գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի մակերեսը կազմում է 979.95քմ, որի սահմանները որոշվում եմ 979.95քմ մակերեսով հողամասի համար հաստատված հատակագծով։

3. Նորքի 2-րդ փողոցին կից գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասին տրամադրել «Հ. Գյուրջյան փողոց, հ.32/17» հասցեն:

4. Սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուց հետո, այն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Էդվարդ Խաչատրյանին որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 8-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 15.852.651 (տասնհինգ միլիոն ութ հարյուր հիսուն երկու հազար վեց հարյուր հիսունմեկ) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):

5. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Նորքի 2-րդ փողոցին կից գտնվող 979.95քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման։

6. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` Երևանի քաղաքապետի անունից, Էդվարդ Խաչատրյանի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիր՝ հողամասի կադաստրային արժեքի վճարումը և տեղական վճարը հավաստող փաստաթղթերը ներկայացնելուց հետո:

7. Սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուց հետո, հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը հողամասը ձեռքբերողի կողմից 15-օրյա ժամկետում չվճարվելու դեպքում՝ որոշման 4-րդ կետը համարվում է ուժը կորցրած:

 8. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտե և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին:

9. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, հողամասի հատակագծի հաստատման, պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են Էդվարդ Խաչատրյանի միջոցների հաշվին, առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:

10. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

11. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:

12. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան