Գլխավոր տեղեկություն
Համար
N 104
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/3-4, մարտ, ապրիլ 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.03.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մարտի 1994 թ. N 104

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈԻՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՈՒ «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացված, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, էկոնոմիկայի նախարարության, բարձրագույն կրթության և գիտության նախարարության հետ համաձայնեցված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև «Գիտատեխնիկական բնագավառում համագործակցության մասին», «Տնտեսական և տեխնիկական համագործակցության վերաբերյալ» ու «Մասնագիտական փորձի փոխանակման և կադրերի պատրաստման վերաբերյալ» միջկառավարական համաձայնագրերի նախագծերին։

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարար Վ. Գնունուն Հայաստանի Հանրապետության կառավարության անունից հնդկական կողմի հետ վարելու վերջնական բանակցություններ և ստորագրելու նշված համաձայնագրերը։

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներին բանակցությունների վարման ժամանակ նշված համաձայնագրերի նախագծերում կատարել ոչ սկզբունքային բնույթի լրացումներ և փոփոխություններ։

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ