Գլխավոր տեղեկություն
Համար
N 557
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/11-12, նոյեմբեր, դեկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.11.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 նոյեմբերի 1993 թ. N 557

 

Քաղ. Երևան

 

ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հանրապետության գյուղական բնակավայրերի տարածաշրջանային տարաբնակեցման, աշխատուժի տեղաբաշխման նախընտրելի ուղղությունների որոշման, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ծայրամասային, սահմանամերձ բնակավայրերի զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հանրապետությունում գյուղի զարգացման համալիր ծրագրի մշակման պատվիրատու սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, իսկ գլխավոր մշակող՝ Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությունը։

2. Հաստատել գյուղի զարգացման համալիր ծրագրի նախագիծը մշակողների (համակատարողների) կազմը (կցվում է)։

3. Գլխավոր մշակողին իրավունք վերապահել, անհրաժեշտության դեպքում, նախագծի մշակման գործում ներգրավելու այլ նախարարությունների, կազմակերպությունների։

4. Ծրագրի նախագիծը մինչև 1994 թվականի հոկտեմբերի 1-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն։

5. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը, պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` ապահովել ծրագրի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալների և նյութերի տրամադրումը, համաձայն Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության կողմից ներկայացվող ձևերի։

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ծրագրի նախագծի մշակման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու վերաբերյալ։

7. Սույն որոշման հսկողությունը դնել պետնախարար Գ. Շահբազյանի վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ

Ա.  ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է

ՀՀ կառավարության 1993 թ.

նոյեմբերի 4-ի N 557 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՄՇԱԿՈՂՆԵՐԻ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ

 

«Հայպետնախագիծ» ինստիտուտ

 

«Հայպետգյուղնախագիծ» ինստիտուտ

 

«Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտ

 

«Հայարդնախագիծ» ինստիտուտ

 

«Հայկոմուննախագիծ» ինստիտուտ

 

«Հայինժնախագիծ» ինստիտուտ

 

ՀՀ քաղաքաշինության գիտահետազոտական նախագծային ինստիտուտ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան