Գլխավոր տեղեկություն
Համար
N 607
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/11-12, նոյեմբեր, դեկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.12.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 1993 թ. N 607

Քաղ. Երևան

 

ՄԱԿ-Ի ՀՌՉԱԿԱԾ ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՎՏԱՆԳԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՍՆԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. ՄԱԿ-ի հռչակած տարերային աղետների վտանգի նվազեցման միջազգային տասնամյակի միջոցառումների իրագործման նպատակով ստեղծել ազգային կոորդինացիոն խորհուրդ և հաստատել խորհրդի կազմը, համաձայն հավելվածի:

ՄԱԿ-ի հռչակած տարերային աղետների վտանգի նվազեցման միջազգային տասնամյակի միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական, խորհրդատվական և մյուս աշխատանքների կոորդինացման պարտականությունները դնել ազգային կոորդինացիոն խորհրդի վրա:

Ազգային կոորդինացիոն խորհրդի աշխատանքային մարմնի ֆունկցիաները դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության վրա:

2. ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչությանը` մեկամսյա ժամկետում ազգային կոորդինացիոն խորհրդի հաստատմանը ներկայացնել խորհրդի կանոնադրությունը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀաՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1993 թ.

դեկտեմբերի 3-ի N 607 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱԶԳԱՅԻՆ ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Հ. Բագրատյան - ՀՀ վարչապետ (նախագահ)
Վ. Չիտեչյան - ՀՀ փոխվարչապետ (նախագահի տեղակալ)
Ս. Բադալյան - ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության պետ (քարտուղար)
Ռ. Բագոյան - ՀՀ պետական նախարար
Ս. Թաշճեան - ՀՀ պետական նախարար
Ա. Ղազարյան - ՀՀ պետական նախարար
Գ. Մարտիրոսյան - ՀՀ պետական նախարար
Գ. Շահբազյան - ՀՀ պետական նախարար
Վ. Սարգսյան - ՀՀ պետական նախարար
Լ. Բարխուդարյան - ՀՀ ֆինանսների նախարար
Վ. Գնունի - ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարար
Ա. Եղիազարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Վ. Խաչատրյան - պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ 
Վ. Մելքոնյան - ՀՀ նյութական ռեսուրսների նախարար
Ա. Սաֆարյան - ՀՀ արդյունաբերության նախարար

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան