ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 965-Ա |
«17» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԻՉԻՆԱՅԻ ՓՈՂՈՑԻ 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.2/9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Զորիկ Նազարեթյանի դիմումը՝ Տիչինայի փողոցի 3-րդ նրբանցքի հ.2/9 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.05102018-01-0183 վկայականը, 26.11.2018թ. հ.01/18-07/1-Ն-1495-785 նախագծման թույլտվությունը, 29.01.2019թ. հ.01/18-Ն-1744-36 շինարարության թույլտվությունը, 29.01.2019թ. համաձայնեցված նախագիծը, 21.10.2020թ. հ.01/19-Ն-1820-308 ավարտական ակտը և ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 10.11.2020թ. տրամադրված գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին հ.Կ-10112020-01-0038 որոշումը:
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և արդյունաբերական օբյեկտների հողերի գոտում:
Քննարկվող հողամասը ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 6-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 02.05.2025թ. հ.Դ-157781-24 եզրակացություն.
1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ա որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Տիչինայի փողոցի 3-րդ նրբանցքի հ.2/9 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Զորիկ Նազարեթյանին պատկանող հողամասի նպատակային նշանակությունը սահմանել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության օբյեկտների, իսկ գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների։
2. Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակություններով իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |