Գլխավոր տեղեկություն
Համար
N 624
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/11-12, նոյեմբեր, դեկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.12.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 1993 թ. N 624

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՍՏԻՔՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի սեպտեմբերի 1-ի «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատանքի արդյունավետության բարձրացման, հանցագործությունների դեմ տարվող պայքարում վարչության ուժերի և տեխնիկական միջոցների համալրման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության համար սահմանել լրացուցիչ 110 միավոր հաստիք` ներքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի հաստիքների կրճատման հաշվին:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան