Գլխավոր տեղեկություն
Համար
N 905-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.03.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 14.03.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
13.03.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 905-Ա

«13» մարտի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՈԳՈԼԻ ՓԱԿՈՒՂԻ Հ.26/11 ՀԱՍՑԵԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԳՏՆՎՈՂ 830.19ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Կարեն Ավետիսյանի լ/ա Լուսինե Գրիգորյանի դիմումը՝ Գոգոլի փակուղի հ.26/11 հասցեի հարևանությամբ գտնվող 830.19քմ մակերեսով հողամասը Կարեն Ավետիսյանի կողմից սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունքը ճանաչելու և հողամասն օտարելու մասին։

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2022 թվականի մարտի 1-ի ՎԴ/5367/05/20 վճիռը, հողամասի տեղագրական հանույթը համաձայն որի Գոգոլի փակուղի հ.26/11 հասցեի հարևանությամբ գտնվող հողամասի մակերեսը կազմում է 830.19քմ /համաձայն տեղագրական հանույթում ամրագրված կոորդինատների/ և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 09.01.2025թ. տրամադրված հ․ԱՏ-09012025-01-0807 տեղեկանքը:

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2022 թվականի մարտի 1-ին կայացրած և օրինական ուժի մեջ մտած ՎԴ/5367/05/20 վճռով՝ Երևանի քաղաքապետարանին պարտավորեցվել է ընդունել բարենպաստ վարչական ակտ և Գոգոլի փակուղի հ.26/11 հասցեի հարևանությամբ գտնվող 830.19քմ մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Կարեն Ավետիսյանի կողմից սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունքը և հողամասն օտարել վերջինիս:

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 5-րդ գոտում /ծածկագիր` 01-012-0341-0001, տող՝ 32369, Երևանի քաղաքի ավագանու 03.05.2012թ. հ.446-Ն որոշում/:

 Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2022 թվականի մարտի 1-ին կայացրած ՎԴ/5367/05/20 վճիռը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 14.02.2025թ. հ.Ն/5705-25 եզրակացությունը.

1. Գոգոլի փակուղի հ.26/11 հասցեի հարևանությամբ գտնվող 830.19քմ /համաձայն տեղագրական հանույթում ամրագրված կոորդինատների/ մակերեսով հողամասի նկատմամբ Կարեն Ավետիսյանին տրամադրել հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու գնման նախապատվության իրավունք:

2. Սահմանել, որ Գոգոլի փակուղի հ.26/11 հասցեի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի մակերեսը կազմում է 830.19քմ, որի սահմանները որոշվում եմ 830.19քմ մակերեսով հողամասի համար հաստատված հատակագծով։

3. Գոգոլի փակուղի հ.26/11 հասցեի հարևանությամբ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասին տրամադրել «Գոգոլի փողոց, նրբանցք հ.26/18» հասցեն:

4. Սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուց հետո, այն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Կարեն Ավետիսյանին որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 5-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 48 904 832 (քառասուն ութ միլիոն ինը հարյուր չորս հազար ութ հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):

5. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Գոգոլի փակուղի հ.26/11 հասցեի հարևանությամբ գտնվող 830.19քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ այլ հողերի։

6. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` Երևանի քաղաքապետի անունից, Կարեն Ավետիսյանի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիր՝ հողամասի կադաստրային արժեքի վճարումը և տեղական վճարը հավաստող փաստաթղթերը ներկայացնելուց հետո:

7. Սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուց հետո, հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը հողամասը ձեռքբերողի կողմից 15-օրյա ժամկետում չվճարվելու դեպքում՝ որոշման 4-րդ կետը համարվում է ուժը կորցրած:

8. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտե և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին:

9. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, հողամասի հատակագծի հաստատման, պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են Կարեն Ավետիսյանի միջոցների հաշվին, առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:

10. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

11. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:

12. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան