Գլխավոր տեղեկություն
Համար
N 852-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.03.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2015.10.07/65(1154) 14.03.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
10.03.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 852-Ա

«10» մարտի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՂԹԱՆԱԿ ՏԵՂԱՄԱՍԻ ԹԻՎ 13-9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Համբարձում Մկրտչյանի լ/ա Ներսես Մկրտչյանի դիմումը՝ Հաղթանակ տեղամասի թիվ 13-9 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին։

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել հողի սեփականության իրավունքի 1996 թվականի մարտի 10-ի հ.Ա063561 պետական ակտը:

Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակ տեղամասի թիվ 13-9 հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 3604.2քմ, հողի սեփականության իրավունքի հ.Ա063561 պետական ակտում ամրագրված՝ 4000.0քմ մակերեսի փոխարեն:

Քննարկվող` 3604.2քմ մակերեսով հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 12-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի հ.Դ-152577-24 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Հաղթանակ տեղամասի թիվ 13-9 հասցեում գտնվող հողամասի սահմանները որոշվում են 3604.2քմ (վարելահող) մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:

3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:

5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան