Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-21-Ն-8
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.03.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.17-2025.03.30 Պաշտոնական հրապարակման օրը 17.03.2025
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.03.2025
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2025

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԲԴԽ-21-Ն-8

2025թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

 1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի 9-րդ, 20-րդ, 21-րդ, 25-րդ, 34-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակի «Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների» բառերը փոխարինել «Կիբերհանցագործությունների» բառով,

2) Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի 15-րդ, 17-րդ, 22-րդ, 30-րդ և 32.1-ին կետերի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառից հետո լրացնել «/Մասնավոր մեղադրանքով վարույթներ/» բառերը,

3) Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ և 6-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառից հետո լրացնել «/Մասնավոր մեղադրանքով վարույթներ/» բառերը,

4) Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ և 7-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառից հետո լրացնել «/Մասնավոր մեղադրանքով վարույթներ/» բառերը,

5) Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Վայքի, Եղեգնաձորի, Վեդու և Արտաշատի» բառերը փոխարինել «Եղեգնաձորի, Վայքի և Վեդու» բառերով,

6) Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Վայք» բառը փոխարինել «Մասիս» բառով, իսկ «Սպասարկման տարածք» սյունակի «Արտաշատի, Մասիսի, Վեդու, Եղեգնաձորի և Վայքի» բառերը փոխարինել «Արտաշատի և Մասիսի» բառերով,

7) Որոշման 1-ին հավելվածի 7-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ և 6-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառից հետո լրացնել «/Մասնավոր մեղադրանքով վարույթներ/» բառերը,

8) Որոշման 1-ին հավելվածի 8-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ և 4-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառից հետո լրացնել «/Մասնավոր մեղադրանքով վարույթներ/» բառերը,

9) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների» բառերը փոխարինել «Կիբերհանցագործությունների» բառով,

10) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ և 5-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառից հետո լրացնել «/Մասնավոր մեղադրանքով վարույթներ/» բառերը,

11) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին և 5-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների» բառերը փոխարինել «Կիբերհանցագործությունների» բառով,

12) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ և 7-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառից հետո լրացնել «/Մասնավոր մեղադրանքով վարույթներ/» բառերը,

13) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ և 3-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառից հետո լրացնել «/Մասնավոր մեղադրանքով վարույթներ/» բառերը,

14) Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին և 3-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառից հետո լրացնել «/Մասնավոր մեղադրանքով վարույթներ/» բառերը,

15) Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ և 5-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառից հետո լրացնել «/Մասնավոր մեղադրանքով վարույթներ/» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ


2025 թ. մարտի 17
ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մարտի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան