Գլխավոր տեղեկություն
Համար
N 279-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.03.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 13.03.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.03.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 2025 թվականի N 279-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 691-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը հաստատելու մասին» N 691-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման N 2 հավելվածի «Ռազմավարական նպատակ 1. Քաղաքականությունների մշակման և իրականացման փաստահենք ու արդյունքամետ համակարգի կայացում» բաժնի «1.1. Ռազմավարական պլանավորման համակարգի բարելավում» ենթաբաժնի՝

ա. 1-ին կետի «2024 թ. մարտ» բառերը փոխարինել «2025 թ. սեպտեմբեր» բառերով,

բ. 2-րդ կետի «2025 թ. հունվար» բառերը փոխարինել «2025 թ. սեպտեմբեր» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի «Ռազմավարական նպատակ 5. Մասնակցային կառավարման համակարգի կայացում ու հանրության հետ արդյունավետ ու թիրախային հաղորդակցության ապահովում» բաժնի «5.2. Կառավարության ռազմավարական հաղորդակցության բարելավում» ենթաբաժնի՝

ա. 1-ին կետի «Ռազմավարական հաղորդակցության հաղորդակարգերի մշակում և ներդնում, ներառյալ՝ որակի հսկողության համակարգը» բառերը փոխարինել «Ռազմավարական հաղորդակցության հաղորդակարգերի մշակում և ներդնում», հանել «ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ» բառերը, «2024 թ. նոյեմբեր» բառերը փոխարինել «2025 թ. նոյեմբեր» բառերով,

բ. 2-րդ կետի «Հանրային քաղաքականության և բարեփոխումների հաղորդակցման ընթացակարգերի մշակում ու ներառում գործող իրավական ու ֆինանսական պլանավորման փաստաթղթերում» բառերը փոխարինել «Ռազմավարական հաղորդակցության կառավարման ֆունկցիոնալ և ինստիտուցիոնալ ճարտարապետության մշակում» բառերով, հանել «ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ» բառերը,

գ. 3-րդ կետի «Ռազմավարական հաղորդակցության կառավարման ֆունկցիոնալ և ինստիտուցիոնալ ճարտարապետության ձևավորում» բառերը փոխարինել «Ռազմավարական հաղորդակցության կառավարման ֆունկցիոնալ և ինստիտուցիոնալ ճարտարապետության ներդնում» բառերով, հանել «ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ» բառերը, «2024 թ. նոյեմբեր» բառերը փոխարինել «2025 թ. դեկտեմբեր» բառերով,

դ. 4-րդ կետից հանել «ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան