Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 36-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.03.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.03-2025.03.16 Պաշտոնական հրապարակման օրը 13.03.2025
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.03.2025
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈԴ

050.0036 Ն. 13.03.25

 

13 մարտի 2025 թվականի

թիվ 36-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ղեկավարների և նշանակալից մասնակիցների նկատմամբ պահանջները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին և բարձրացնել գործող ընթացակարգերի արդյունավետությունը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» կանոնակարգ 4/01-ը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» կանոնակարգ 4/01-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 4/01) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կանոնակարգ 4/01-ի վերնագրում «ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԲԱՌԵՐԸ» փոխարինել «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ» բառերով։

2) Կանոնակարգ 4/01-ի 26-րդ կետի 1-ին ենթակետի «գ1» պարբերությունում, 35-րդ կետի 1-ին ենթակետի «դ1» պարբերությունում, 92-րդ կետի 1․1-ին ենթակետում, 97-րդ կետի 1.1-ին ենթակետում «չհանված» բառը փոխարինել «չվերացված» բառով, իսկ Հավելված 8-ի 5․2-րդ ենթակետում, Հավելված 15-ի 8․3-րդ ենթակետում «հանված կամ մարված» բառերը փոխարինել «մարված կամ վերացված» բառերով։

3) Կանոնակարգ 4/01-ի 88-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1․1-ին ենթակետ.

«1.1) ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի ռեզիդենտության երկրի համապատասխան մարմինների կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»:

4) Կանոնակարգ 4/01-ի 94-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1․1-ին ենթակետ.

«1.1) ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի ռեզիդենտության երկրի համապատասխան մարմինների կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»:

5) Կանոնակարգ 4/01-ի 101-րդ կետում «դիմումը:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Ուղղակի նշանակալից մասնակցությունը համարվում է մերժված, եթե նրա միջոցով ձեռքբերվող անուղղակի նշանակալից մասնակցության դիմումը մերժվել է:»:

6) Կանոնակարգ 4/01-ի Հավելված 8-ի․

ա․ 5.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.2.1-ին կետ.

 

«

5.2.1 Արդյո՞ք Դուք ներառված եք Միավորված ազգերի անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

»,

 

բ․ 5.13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.14-ին կետ.

 

«

5.14 Արդյո՞ք պահպանված են համապատասխան օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:

o Ոչ, ներկայացնել մանրամասներ

o Այո

»,

 

գ. 13-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

7) Կանոնակարգ 4/01-ի Հավելված 14-ի.

ա. 9.1-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1.1-ին կետ.

 

«

9.1.1 Արդյո՞ք Դուք ներառված եք Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված
անձանց ցանկերում:

Այո

 
 

Ոչ

 
 

«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:

»:

 

բ. 10-րդ կետում «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել։

8) Կանոնակարգ 4/01-ի Հավելված 15-ի․

ա․ 8.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.3.1-ին կետ.

 

«

8.3.1 Արդյո՞ք Դուք ներառված եք Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

»:

 

բ․ 8.13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.13.1-ին կետ.

 

«

8.13.1 Արդյո՞ք բացակայում են «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված հիմքերը.

o Այո

o Ոչ (ներկայացնել մանրամասները)

»:

 

գ. 9-րդ կետի «Հավաստիացնում եմ, որ» բաժնի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

9) Կանոնակարգ 4/01-ի Հավելված 29-ի 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին և 10.2-րդ կետեր.

 

«

10.1 Արդյո՞ք իրական շահառուն ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում:

o Ոչ

o Այո (ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

10.2 Արդյո՞ք իրական շահառուն ունեցել է դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար:

o Ոչ

o Այո (ներկայացնել մանրամասներ, այդ թվում՝ դատվածությունը օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված լինելու վերաբերյալ)

»:

 

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ը հաստատելու մասին» թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 4/05) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կանոնակարգ 4/05-ի 16-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «առողջ դատելու և» բառերը:

2) Կանոնակարգ 4/05-ի 18-րդուղղ. կետի 3-րդ ենթակետում «չհանված» բառը փոխարինել «չվերացված» բառով, իսկ Հավելված 2-ի 5․2-րդ կետում «հանված կամ մարված» բառերը փոխարինել «մարված կամ վերացված» բառերով։

3) Կանոնակարգ 4/05-ի Հավելված 2-ի․

ա․ 5.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.2.1-ին կետ.

 

«

5.2.1 Արդյո՞ք Դուք ներառված եք Միավորված ազգերի անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

»,

 

բ․ 5.13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.14-ին կետ.

 

«

5.14 Արդյո՞ք պահպանված են համապատասխան օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:

o Ոչ, ներկայացնել մանրամասներ

o Այո

»,

 

գ. 13-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մարտի 2025 թվական: