Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 41-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.03.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.03-2025.03.16 Պաշտոնական հրապարակման օրը 13.03.2025
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.03.2025
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈԴ

050.0041 Ն. 13.03.25

 

13 մարտի 2025 թվականի

թիվ 41-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԹԻՎ 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ղեկավարների և նշանակալից մասնակիցների նկատմամբ պահանջները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին և բարձրացնել գործող ընթացակարգերի արդյունավետությունը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի ««Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ը հաստատելու մասին» թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգի 23-րդ կետի 1-ին ենթակետի «դ1» պարբերությունում, 65-րդ կետի 1-ին ենթակետում, 131-րդ կետի 2-րդ ենթակետում «չհանված» բառը փոխարինել «չվերացված» բառով, իսկ Հավելված 4-ի 5․2-րդ կետում, Հավելված 22-ի 8․6-րդ կետում «հանված կամ մարված» բառերը փոխարինել «մարված կամ վերացված» բառերով,

2) Կանոնակարգի 60-րդ կետը 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով.

«6) Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, ճանաչված չէ սնանկ:»։

3) Կանոնակարգի 124-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «առողջ դատելու և» բառերը։

4) Կանոնակարգի Հավելված 4-ի.

ա. 5.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2.1-ին կետ.

 

«

5.2.1 Արդյո՞ք Դուք ներառված եք Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

»,

 

բ. 5.13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.14-րդ կետ.

 

«

 5.14 Արդյո՞ք պահպանված են համապատասխան օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:

o Ոչ, ներկայացնել մանրամասներ

o Այո

»,

 

գ. 13-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել։

5) Կանոնակարգի Հավելված 18-ի.

ա. 9.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1.1-ին կետ.

 

«

9.1.1. Արդյո՞ք Դուք ներառված եք Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

»,

 

բ. 9.2-րդ կետի «, ինչպես նաև դրա հիման վրա» բառերը փոխարինել «և Կենտրոնական բանկի խորհրդի կողմից» բառերով,

գ. 10-րդ կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել։

6) Կանոնակարգի Հավելված 19-ի 5.2-րդ և Հավելված 20-ի 3.2-րդ կետերում «, ինչպես նաև դրանց հիման վրա» բառերը փոխարինել «և Կենտրոնական բանկի խորհրդի կողմից» բառերով։

7) Կանոնակարգի Հավելված 22-ի.

ա. 8.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.6.1-ին կետ.

 

«

8.6.1. Արդյո՞ք Դուք ներառված եք Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

»,

 

բ. 8.13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.13.1-ին կետ.

 

«

8.13.1. Արդյո՞ք բացակայում են «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի և Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված հիմքերը:

o Ոչ, ներկայացնել մանրամասներ

o Այո

»,

 

գ. «9-րդ կետի «Հավաստիացնում եմ, որ» բաժնի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

8) Կանոնակարգի Հավելված 30-ի 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին և 10.2-րդ կետեր.

 

«

10.1. Արդյո՞ք իրական շահառուն ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

10.2. Արդյո՞ք իրական շահառուն ունեցել է դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար:

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասներ (այդ թվում՝ դատվածությունը օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված լինելու վերաբերյալ)

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մարտի 2025 թվական: