Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-255-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (09.01.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.30/69(803).1 Հոդ.1634.29
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

 

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 35.1-ին հոդվածով.

 

«Հոդված 35.1.

Կամավոր կուտակային կենսաթոշակային գործունեությունը

 

1. Բանկերը կարող են իրականացնել կամավոր կուտակային կենսաթոշակային գործունեություն` համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

2. Բանկերը կարող են առաջարկել միայն «կուտակային կենսաթոշակային ավանդներ» կամավոր կենսաթոշակային սխեմաներ:»:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, 36-րդ հոդվածի 6-րդ մասի վերջին պարբերությունը, 72-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը և 2-րդ մասը «ներդրումային ընկերությունների» բառերից հետո լրացնել «, ներդրումային ֆոնդի կառավարիչների,» բառերով, իսկ 34-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է.1» կետով.

«է.1) օրենքով սահմանված պահանջները բավարարելու դեպքում իրականացնել ներդրումային ֆոնդի (ներառյալ` կենսաթոշակային ֆոնդի) պահառության գործունեություն.»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-255-Ն 

  

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան