Գլխավոր տեղեկություն
Համար
N 150-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.03.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.03.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 150-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ (N 1)

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝

1) լեդ մոնիթորներ՝ իրենց օժանդակ պարագաներով՝ 13,319 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 1,553 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում.

2) ապրանքներ` (համաձայն N 2 հավելվածի) 1,643.96 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 51,300 դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան

 

04.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ փոխվարչապետի

N 150-Ա որոշման

 

«ՍԻՄՈՆՅԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՆՈՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ

 

NN

ը/կ

Անվանումը

Քանակը

Չափի միավորը

Ընդհանուր արժեքը

(ԱՄՆ-ի դոլար)

1.

Լեդ մոնիթոր շրջանակով

18

քառ. մ

12,564

2.

Կառավարման վահանակ

1

հատ

398

3.

Լեդ լույսեր ժապավենով

10

հատ

180

4.

Մեդիա ընդունիչ

3

հատ

60

5.

Սնուցման սարք

3

հատ

117

Ընդամենը՝ 13,319 ԱՄՆ ԱՄՆ-ի դոլար

Փոխադրման ծախսերը՝ 1,493 ԱՄՆ-ի դոլար և այլ ծախսերը կազմում են՝ 60 ԱՄՆ-ի դոլար

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

04.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ փոխվարչապետի

N 150-Ա որոշման

 

«ՍԻՄՈՆՅԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՆՈՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ

 

NN

ը/կ

Անվանումը

Քանակը

Չափի միավորը

Ընդհանուր արժեքը

(ԱՄՆ-ի դոլար)

1.

Երաժշտական ստեղնաշար

1

հատ

119

2.

Արտաքին հիշողության կրիչ

1

տուփ

118

3.

Մարտկոցի լիցքավորիչ

1

հատ

98

4.

Անլար խոսափող

1

հատ

219

5.

Անլար խոսափող

3

հատ

387

6.

Պաստառ պոլիմերից՝ նկարահանման համար

1

հատ

14.98

7.

Ֆոտոխցիկի մարտկոց

1

տուփ

78

8.

Ֆոտոխցիկի մարտկոց լիցքավորիչով

2

հատ

99.98

9.

Անլար ականջակալ

6

հատ

510

Ընդամենը՝ 1,643.96 ԱՄՆ-ի դոլար

Փոխադրման ծախսերը՝ 51,300 դրամ

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

04.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան