Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-268-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.30/69(803).1 Հոդ.1634.42
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407 օրենքում`

 

1) 4-րդ հոդվածից հանել «կամ ապահովադրի (այսուհետ` սույն օրենքի իմաստով հարկ վճարող)», «, պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին օրենսդրության», «և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին», «(այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովության վճարների)» բառերը.

2) 5.1-ին հոդվածից, 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերից հանել «և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» բառերը.

3) 6-րդ հոդվածի 1-ին կետից հանել «, պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին օրենսդրության» բառերը.

4) 6-րդ հոդվածի 4-րդ կետից հանել «և պարտադիր սոցիալական ապահովության վճարների» բառերը.

5) 6-րդ հոդվածի 7-րդ կետից հանել «և պարտադիր սոցիալական ապահովության վճարների բնագավառը» բառերը.

6) 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից հանել «և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» և «և պարտադիր սոցիալական ապահովության վճարների» բառերը.

7) 28-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» և «և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» բառերը:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 30

  Երևան

 ՀՕ-268-Ն