Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 429/15
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.01.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 03.03.2025
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
23.01.2025
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2025

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Գանգատ թիվ 429/15

 

Ֆելիքս ԳԵՎՈՐԳՅԱՆՆ

 

ընդդեմ Հայաստանի

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), 2024 թվականի դեկտեմբերի 19-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Դիանա Սարկու [Diana Sârcu]՝ Նախագահ,

Կատերինա Շիմաչկովա [Kateřina Šimոčková],

Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,

և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,

հաշվի առնելով 2014 թվականի դեկտեմբերի 18-ին ներկայացված վերոնշյալ գանգատը,

անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետևյալը.

 

ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Դիմումատու պրն Ֆելիքս Գևորգյանը ծնվել է 1979 թվականին։ Նրան ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Եգորյանը։

Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն դիմումատուի այն բողոքը, որը վերաբերում է վատ վերաբերմունքի վերաբերյալ նրա պնդումների մասով ենթադրյալ արդյունավետ քննություն չիրականացնելուն, ուղարկվել է Հայաստանի կառավարություն (Կառավարություն), որը ներակայացրել է գանգատի ընդունելիության և ըստ էության քննության վերաբերյալ դիտարկումներ։ Դիտարկումներն ուղարկվել են դիմումատուին, որին առաջարկվել է ներկայացնել իր դիտարկումները: Քարտուղարության գրությանը պատասխան չի ստացվել։

2021 թվականի հունվարի 11-ի՝ պատվիրված առաքանու միջոցով ուղարկված գրությամբ դիմումատուն ծանուցվել է այն մասին, որ նրա դիտարկումների ներկայացման համար թույլատրված ժամկետը լրացել է 2019 թվականի մարտի 18-ին, և որ ժամկետի երկարաձգման համար դիմում չի ներկայացվել։ Դիմումատուի ուշադրությունը հրավիրվել է Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի ,աե ենթակետի վրա, որով նախատեսվում է, որ Դատարանը կարող է գանգատը հանել քննվող գործերի ցուցակից, եթե հանգամանքները հանգեցնեն եզրակացության այն մասին, որ դիմումատուն մտադիր չէ հետամուտ լինելու գանգատին։ Այնուամենայնիվ, պատասխան չի ստացվել։

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Վերոշարադրյալի լույսի ներքո, ինչպես նաև Կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով երաշխավորված իրավունքների նկատմամբ հարգանքի մասով որևէ հատուկ հանգամանքի բացակայության պարագայում Դատարանը, Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան, համարում է, որ գանգատի քննությունը շարունակելն այլևս արդարացված չէ։

 

Համապատասխանաբար գործը պետք է հանվի քննվող գործերի ցուցակից։

Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝

Որոշում է գանգատը հանել քննվող գործերի ցուցակից։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2025 թվականի հունվարի 23-ին։

 

Դիանա Սարկու

Վիկտորիա Մարադուդինա

Նախագահ

Քարտուղարի տեղակալի
պաշտոնակատար