Գլխավոր տեղեկություն
Համար
N 547-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.02.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 25.02.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
21.02.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 547-Ա

«21» փետրվարի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ի Հ.463-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Մովսես Հաջիյանի լ/ա Արմեն Աբովյանի 17.02.2025թ. հ.Դ-17537-24 դիմումը.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2025 թվականի փետրվարի 13-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ.463-Ա որոշման հավելվածի 11-րդ կետը:

3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

21.02.2025 թ.

հ. 547-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստա-յին դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Արսեն Եսայան

Հաղթանակ տեղամաս, հ.43-43-1ա

հողամաս

Հաղթանակ տեղամասի հ.43-43-1ա հասցեում գտնվող, 200.0քմ մակերեսով հողամասին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 06.02.2025թ. հ.345-Ա որոշում, վկ. հ.10052024-01-0126/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/427

010737MVSKVJ

 

2

Աշոտ Ալեքսանյան

/լիազորված անձ/

Գևորգ Սարոյան

Լուկաշինի փողոց, հ.35/116 և հ.35/112

հողամաս

Գևորգ Սարոյանին սեփականության իրավունքով պատկանող, Լուկաշինի փողոցի հ.35/116 և հ.35/112 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.05112020-01-0150 և հ.05112020-01-0126/, ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Լուկաշինի փողոց, հ.35/112

01013QZDPKXX

 

3

Արթուր Խաչատրյան

Հ/Ա Բ-1 թաղամաս, հ.104 շենքի մոտ

ավտոտնակ

Արթուր Խաչատրյանի կողմից 10.02.2025թ. անշարժ գույքի առուվաճառքի հ.1417 պայմանագրով ձեռք բերված, Հ/Ա Բ-1 թաղամասի հ.104 շենքի մոտ գտնվող ավտոտնակին տրամադրել հասցե՝ Զ. Անդրանիկի փողոց, հ.104/27

01073Q88MGGD

 

4

Գուրգեն Պետրոսյան

Աշտարակի խճուղի, հ.51/11

հողամաս

Գուրգեն Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակի խճուղու հ.51/11 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.25092021-01-0238/ բաժանման հատակագծով առանձնացվող 400.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Աշտարակի խճուղի, հ.41/21

01013ZCTAWSK

 

5

Գուրգեն Պետրոսյան

Աշտարակի խճուղի, հ.51/11

հողամաս

Գուրգեն Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակի խճուղու հ.51/11 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.25092021-01-0238/ բաժանման հատակագծով առանձնացվող 367.05քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Աշտարակի խճուղի, հ.41/22

01013XDNLRDH

 

6

Գուրգեն Պետրոսյան

Աշտարակի խճուղի, հ.51/11

հողամաս

Գուրգեն Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակի խճուղու հ.51/11 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.25092021-01-0238/ բաժանման հատակագծով առանձնացվող 366.69քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Աշտարակի խճուղի, հ.41/23

01013MMLVFVB

 

7

Արմեն Աբովյան

/լիազորված անձ/

Մովսես Հաջիյան

Ս. Բուռնազյան փողոց, հ.87

բնակելի տուն

Մովսես Հաջիյանին սեփականության իրավունքով պատկանող, Ս. Բուռնազյան փողոցի հ.87 հասցեում գտնվող 40.3քմ մակերեսով բնակելի տան /վկ. հ.03022025-01-0023, սեփ. հող 91.6քմ և ընդ. բաժնային հող 13.4քմ /տրամադրել հասցե՝ Ս. Բուռնազյան փողոց, հ.87/2

01053RQXGXBP

 

8

Սյուզաննա Զաքարյան

/լիազորված անձ/

Հարություն Զաքարյան

Մարկվարտի փողոց, հ.31

հողամաս

Հարություն Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող, Մարկվարտի փողոցի հ.31 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.30082022-01-0314/ բաժանման հատակագծով առանձնացվող 175.6քմ մակերեսով հողամասին /շին. 24.9քմ, 2.79քմ, 4.3քմ/ տրամադրել հասցե՝ Յ. Մարկվարտի փողոց, հ.31/1

01113G5FEKKE

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան