Գլխավոր տեղեկություն
Համար
N 530
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-14.04.1992)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հայկական ԽՍՀ Մինխորհի որոշումներ 1990/նոյեմբեր
Ընդունող մարմին
ՀՀ Մինիստրների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.11.1990
Ստորագրող մարմին
ՀՀ Մինիստրների խորհրդի նախագահ ՀՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

18 նոյեմբերի 1990 թ. N 530

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 18-ի որոշման և հանրապետության Մինիստրների խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 27-ի N 430 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սննդի արդյունաբերության մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն հավելվածի:

2. Լուծարել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայկական ԽՍՀ պետական ագրոարդյունաբերական կոմիտեի կառավարման կազմակերպման կառուցվածքի կատարելագործման մասին» N 610 որոշմամբ ստեղծված «Հայսննդարդ» արտադրագիտական, «Հայմիսկաթարդ» արտադրաագրարային, «Հայպահածոպտուղբանջարեղեն» հանրապետական արտադրական միավորումները:

3. Սահմանել սննդի արդյունաբերական մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների առավելագույն թվաքանակը՝ 150 միավոր (առանց վարչական շենքը սպասարկող և պահպանող անձնակազմի):

4. Սահմանել, որ սննդի արդյունաբերության մինիստրության կենտրոնական ապարատի պահպանումը կատարվում է մինիստրությանը ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների մասհանումների հաշվին:

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության սննդի արդյունաբերության մինիստրությանը ունենալ մինիստրի չորս տեղակալ, որից մեկը՝ առաջին, և 9 անդամից բաղկացած կոլեգիա։

6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության սննդի արդյունաբերության մինիստրությանը՝ մշակել և 2-ամսյա ժամկետում, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի հաստատմանը ներկայացնել մինիստրության կանոնադրությունը։

7. Թույլատրել Հայաստանի Հանրապետության սննդի արդյունաբերության մինիստրությանը՝ ելնելով համակարգում նոր տնտեսական հարաբերությունների անցնելու անհրաժեշտությունից, մինիստրության ապարատի աշխատողների թվաքանակի և աշխատանքի վարձատրության ֆոնդի սահմաններում փոփոխություններ կատարել կենտրոնական ապարատի կառուցվածքում, ինչպես նաև փոխել առանձին միավորումների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կառուցվածքը, նրանց ենթակայությունը և անվանումները։

Կառավարության լուծում պահանջող հարցերի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդ։

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության Մինիստրների

խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 18-ի
N 530 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Ղեկավարություն

Արտադրատեխնիկական գլխավոր վարչություն

Պետական պատվերների կազմավորման վարչություն

Պետական նպատակային ծրագրերի մշակման վարչություն

Արտաքին տնտեսական կապերի և տեղեկատվության վարչություն

Նոր տնտեսական կացութաձևերի ներդրման վարչություն

Ֆինանսների և գնագոյացման վարչություն

Աշխատավարձի և սոցիալական հարցերի վարչություն

Հաշվապահական հաշվառման վարչություն

Վերստուգիչ, կանխարգելիչ միջոցառումների ներդրման վարչություն

Նյութատեխնիկական մատակարարման և առաքման վարչություն

Միջհանրապետական պայմանագրերի կազմավորման վարչություն

Երկաթուղային փոխադրումների և ավտոմոբիլային տրանսպորտի վարչություն

Կապիտալ շինարարության և կոմպլեկտավորման վարչություն

Մթերումների և ագրարային հարցերի վարչություն

Պտուղ-բանջարեղենի առևտրի և պահպանման վարչություն

Արտադրանքի որակի, չափաբանության և սանիտարական պետական տեսչություն

Կադրերի բաժին

Հատուկ բաժին

Իրավական աշխատանքների բաժին

Ընդհանուր բաժին

 

Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ