Գլխավոր տեղեկություն
Համար
N 248-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.03.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.03-2025.03.16 Պաշտոնական հրապարակման օրը 06.03.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.03.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2025 թվականի N 248-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 195-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2025 թվականի փետրվարի 13-ի «Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը սահմանելու, հանձնաժողովի կողմից գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգը, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափանիշները սահմանելու մասին» N 195-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 7-րդ կետի՝

ա. 1-ին և 3-րդ ենթակետերում «կարգավորումները կիրառվում են» բառերը փոխարինել «կարգավորումը կիրառվում է» բառերով,

բ. 2-րդ ենթակետում «3-րդ կետի մասով» բառերը փոխարինել «3-րդ կետով սահմանված կարգավորումը» բառերով.

2) որոշման 8-րդ կետում՝

ա. «Սահմանել, որ» բառերից հետո լրացնել «սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու նպատակով հայտերը ներկայացվում են 2025 թվականի ապրիլի 1-ից։» բառերով,

բ. վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդ որում, եթե աշխատանքներն սկսելու օրն ավելի վաղ է, քան 2025 թվականի հունվարի 1-ը, ապա նշյալ կարգավորումները կիրառվում են 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ եթե գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների իրականացման ժամկետը նախատեսված է ավելի ուշ, քան հայտը ներկայացնելու օրը, ապա նշյալ կարգավորումները կիրառվում են աշխատանքներն սկսելու օրն ընդգրկող ամսվա 1-ից ծագած հարաբերությունների նկատմամբ:».

3) որոշման 9-րդ կետում «7-րդ և 8-րդ կետերով» բառերը փոխարինել «7-րդ կետով» բառերով.

4) որոշման N 1 հավելվածի 1-ին կետի՝

ա. 6-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել, բ. 7-րդ ենթակետից հանել «երկու» բառը.

5) որոշման N 3 հավելվածի՝

ա. 17-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

բ. 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23. Ենթահանձնաժողովների անդամներին նշանակում է Կոմիտեի նախագահը, ընդ որում` յուրաքանչուր ենթահանձնաժողովի անդամներից երկուսը նշանակվում են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկությամբ, մեկ անդամը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության առաջարկությամբ:»,

գ. 24-րդ կետից հանել «կազմը և» բառերը,

դ. 27-րդ կետը «Ենթահանձնաժողովների» բառից հետո լրացնել «անդամների» բառով.

6) որոշման N 4 հավելվածում՝

ա. 3-րդ կետի վերջին պարբերությունում «աշխատանքներն իրականացնողին» բառերը փոխարինել «հայտատուին» բառով,

բ. 4-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 150-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգավորումները կիրառվում են սույն կետում նշված՝ բացառապես մասնագիտական աշխատանքներ կատարող վարձու աշխատողներին այդ աշխատանքների մասով վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների նկատմամբ։»,

գ. 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

դ. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Լրամշակված հայտ ներկայացնելու դեպքում սույն որոշման 7-րդ և 8-րդ կետերով սահմանված ժամկետները կիրառվում են հիմք ընդունելով լրամշակված հայտը ներկայացնելու օրը։»,

ե. 7-րդ կետում «5-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերի» բառերը փոխարինել «6-րդ կետով սահմանված դեպքի» բառերով,

զ. 9-րդ կետում «աշխատանքներն իրականացնող» բառերը փոխարինել «հայտատուի» բառով՝ համապատասխան հոլովաձևերով,

է. 17-րդ կետի 4-րդ ենթակետը «աշխատանքներն իրականացնող» բառերից առաջ լրացնել «բացառապես մասնագիտական» բառերով,

ը. 20-րդ կետում «Հարկային օրենսգրքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» բառերով,

թ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21-րդ, 22-րդ և 23-րդ կետերով.

«21. Սույն հավելվածի 20-րդ կետով սահմանված դեպքում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի՝

1) 121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված կարգավորման կիրառությունը դադարում է որպես գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ որակված աշխատանքների որակումը դադարեցնելու վերաբերյալ եզրակացությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանն ուժի մեջ մտնելու օրն ընդգրկող ամսվա 1-ից սկսած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների մասով․

2) 123-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգավորման կիրառությունը դադարում է որպես գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ որակված աշխատանքների որակումը դադարեցնելու վերաբերյալ եզրակացությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանն ուժի մեջ մտնելու օրն ընդգրկող ամսվա 1-ից սկսած հաշվարկված՝ աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով․

3) 150-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգավորման կիրառությունը դադարում է որպես գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ որակված աշխատանքների որակումը դադարեցնելու վերաբերյալ եզրակացությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանն ուժի մեջ մտնելու օրն ընդգրկող ամսվա 1-ից սկսած հաշվարկված՝ աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով։

22. Սույն հավելվածի 21-րդ կետով սահմանվող կարգավորումները կիրառվում են նաև գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների ավարտի ամսվա մասով։

23. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների (ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում (ռեեստրում) գրանցված) կողմից Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական hանձնաժողովին կից ՌՏԳՏ խորհրդին ներկայացված գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների իրականացման մասով կիրառվում են սույն հավելվածի 21-րդ կետով սահմանված ժամկետները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

06.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մարտի 2025 թվական: