Գլխավոր տեղեկություն
Համար
N 223-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (07.03.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.03.19/13(1026) Հոդ.174
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.03.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2014 թվականի N 223-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 21.12.17 N 1666-Ն)

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` պետական կազմակերպություն):

(1-ին կետը փոփ. 21.12.17 N 1666-Ն)

2. Սահմանել, որ`

1) պետական կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝

ա. երաժշտարվեստի բնագավառում հասարակության հոգևոր պահանջների ձևավորումն ու բավարարումը,

բ. հայ կոմպոզիտորական արվեստի, ինչպես նաև նվագախմբային կատարողական արվեստի պահպանումը, զարգացումն ու հանրահռչակումը,

գ. դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումը և տարածումը,

դ. երիտասարդներին դասական երաժշտության ներկայացումը, փոխանցումն ու նրանց շրջանում տարածումը.

2) պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է 80.000 դրամ արժողությամբ գույք` բացառությամբ շենքերի, շինությունների, թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի, պատմամշակութային նշանակություն ունեցող և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի: Շենքերը, շինությունները, թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը, պատմամշակութային նշանակություն ունեցող և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը պետական կազմակերպությանն են հանձնվում անհատույց օգտագործման իրավունքով:

(2-րդ կետը խմբ. 06.03.25 N 229-Ն) 

3. Թույլատրել պետական կազմակերպությանն իրականացնել հետևյալ ձեռնարկատիրական գործունեության տեսակները`

1) երաժշտական ստեղծագործությունների կլավիրների, պարտիտուրների ստեղծում և իրացում.

2) հրատարակչական գործ.

3) համերգային ծառայությունների մատուցում.

4) համերգների կազմակերպում, «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության համերգների տոմսերի վաճառք, ներառյալ վաճառք առցանց հարթակների միջոցով.

5) ձայնագրությունների իրականացում, թողարկում, իրացում.

6) կազմակերպության գործունեությանն առնչվող մշակութային կրթության ոլորտում ծառայությունների մատուցում.

7) իրեն պատկանող գույքի օգտագործման և սպասարկման ծառայությունների մատուցում.

8) հանրային սննդի ծառայությունների մատուցում այնքանով, որքանով այդ գործունեությունը ծառայում և համապատասխանում է պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման նպատակին և դրա իրականացմանը։

(3-րդ կետը խմբ. 06.03.25 N 229-Ն) 

4. Պետական կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

(4-րդ կետը փոփ. 21.11.19 N 1652-Ն)

5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել պետական կազմակերպության կանոնադրությունը և ապահովել պետական գրանցումը, ինչպես նաև պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 11

Երևան