ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 156-Ա
ԱՐՍԵՆ ԹԱՐԶՅԱՆԻՆ ԵՎ ԱՎԵՏԻՔ ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և 300 դպրոցներ»-ի ծրագրի շրջանակներում ընդգրկված դպրոցների և մանկապարտեզների շինարարական աշխատանքների ընթացքի, ինչպես նաև դրանց գույքի մատակարարման ընթացքի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնական Արսեն Թարզյանին 2025 թվականի մարտի 6-ին գործուղել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ (Արմավիր), մարտի 7-ին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ (Գյումրի), մարտի 12-13-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզեր, մարտի 20-ին՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, իսկ ռեֆերենտ Ավետիք Դարբինյանին՝ 2025 թվականի մարտի 12-13-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզեր, մարտի 20-ին՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղման հետ կապված ծախսերի (բացառությամբ մարտի 7-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ գործուղման ճանապարհածախսի) հատուցումը:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնականին և ռեֆերենտին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
04.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|