Գլխավոր տեղեկություն
Համար
N 229-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.03.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.03-2025.03.16 Պաշտոնական հրապարակման օրը 06.03.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.03.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2025 թվականի N 229-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 223-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 223-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) պետական կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝

ա. երաժշտարվեստի բնագավառում հասարակության հոգևոր պահանջների ձևավորումն ու բավարարումը,

բ. հայ կոմպոզիտորական արվեստի, ինչպես նաև նվագախմբային կատարողական արվեստի պահպանումը, զարգացումն ու հանրահռչակումը,

գ. դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումը և տարածումը,

դ. երիտասարդներին դասական երաժշտության ներկայացումը, փոխանցումն ու նրանց շրջանում տարածումը.».

2) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Թույլատրել պետական կազմակերպությանն իրականացնել հետևյալ ձեռնարկատիրական գործունեության տեսակները`

1) երաժշտական ստեղծագործությունների կլավիրների, պարտիտուրների ստեղծում և իրացում.

2) հրատարակչական գործ.

3) համերգային ծառայությունների մատուցում.

4) համերգների կազմակերպում, «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության համերգների տոմսերի վաճառք, ներառյալ վաճառք առցանց հարթակների միջոցով.

5) ձայնագրությունների իրականացում, թողարկում, իրացում.

6) կազմակերպության գործունեությանն առնչվող մշակութային կրթության ոլորտում ծառայությունների մատուցում.

7) իրեն պատկանող գույքի օգտագործման և սպասարկման ծառայությունների մատուցում.

8) հանրային սննդի ծառայությունների մատուցում այնքանով, որքանով այդ գործունեությունը ծառայում և համապատասխանում է պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման նպատակին և դրա իրականացմանը։»։

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կատարել համապատասխան փոփոխություններ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում և ապահովել պետական գրանցումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

06.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մարտի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան