Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 14-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.03.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
04.03.2025
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2025

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մարտի 2025 թվականի

ք. Երևան

թիվ 14-Ա

 

«ՎԻՐՈՒՍ ՆԵՏ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 257 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասով, 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 96-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «ՎԻՐՈՒՍ ՆԵՏ» ՍՊ ընկերության 2025 թվականի փետրվարի 12-ի՝ 2018 թվականի մայիսի 4-ի N 257 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու մասին դիմումները` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

Բավարարել «ՎԻՐՈՒՍ ՆԵՏ» ՍՊ ընկերության դիմումները`

1. Ուժը կորցրած ճանաչել «ՎԻՐՈՒՍ ՆԵՏ» ՍՊ ընկերությանը 2018 թվականի մայիսի 4-ին տրամադրված հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման (ցանցային օպերատորի գործունեության) N 257 լիցենզիան։

2. Տրամադրել «ՎԻՐՈՒՍ ՆԵՏ» ՍՊ ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա:

3. «ՎԻՐՈՒՍ ՆԵՏ» ՍՊ ընկերության 2018 թվականի մայիսի 4-ի N 257 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիայի տրամադրմանը հաջորդող օրվանից։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՎԻՐՈՒՍ ՆԵՏ» ՍՊ ընկերությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Տ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

2025 թ. մարտի 4

ք. Երևան