Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-231-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.30/69(803).1 Հոդ.1634.5
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 21-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել այն ֆիզիկական անձը, որը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված (հաշվառված) է որպես ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հարկ վճարող:»:

 

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Կառավարիչ կարող է նշանակվել այն ֆիզիկական անձը, որը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված (հաշվառված) է որպես ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հարկ վճարող:».

2) 3-րդ մասից հանել «լիցենզավորող մարմնին և» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածում 1-ին մասի «Կառավարչի լիցենզիա կարող է տրվել ֆիզիկական անձին, որն ունի բարձրագույն կրթություն և լիցենզիա ստանալու» բառերը փոխարինել «Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ կարող է հանդիսանալ այն ֆիզիկական անձը, որն ունի բարձրագույն կրթություն և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ դառնալու» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի «լիցենզիա ստանալու» բառերը փոխարինել «կառավարչի գործունեություն իրականացնելու նպատակով, որպես ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հարկ վճարող գրանցվելու (հաշվառվելու)» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասից հանել «լիցենզավորված» բառը.

2) 2-րդ մասից հանել «և նրանց լիցենզիաների պատճենները» բառերը.

3) 6-րդ մասի «բ» կետից հանել «, ինչպես նաև կառավարչի լիցենզիա ստանալու համար անձանց ստաժավորում իրականացնելու նպատակով» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 27-րդ հոդվածում`

 

1) 4-րդ մասից հանել «պետք է ունենա կառավարչի լիցենզիա, սակայն» բառերը.

2) 5-րդ մասից հանել «պետք է ունենա կառավարչի լիցենզիա, և» բառերը:

 

Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածում`

 

1. 2-րդ մասից հանել «լիցենզավորող մարմնին և» բառերը.

2. 3-րդ մասից հանել «օրենքով սահմանված կարգով լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու, ինչպես նաև» բառերը:

 

Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «և լիցենզիայի համարի» բառերը:

 

Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 10. Օրենքի 106-րդ հոդվածում 1-ին մասի «ա» կետի «սնանկության գործով կառավարչի լիցենզիա ունեցող» բառերը փոխարինել «կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ հանդիսացող» բառերով:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-231-Ն 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան