ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 166-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Ստեղծել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` 1-ամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
28.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 166-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության պետ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյան (համաձայնությամբ)
Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երկանյան (համաձայնությամբ)
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
«Հայաստանի կոմպոզիտորների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
«Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
28.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|