ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 1988 թ. N 592
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՍԽԵՄԱՅԻ ՍԱՍԻՆ
Մշակույթի ոլորտում կառավարման տնտեսական մեխանիզմի կատարելագործման նպատակով և ի կատարումն Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թ. հուլիսի 26-ի N 414 որոշման Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրությանը՝
ա) ուշադրությունը կենտրոնացնել գործունեության նոր ձևերի ու կատարյալ մեթոդների, գոյություն ունեցող ռեսուրսների կառավարման և ռացիոնալ օգտագործման ավելի արդյունավետ միջոցների որոնումների վրա.
բ) հանրապետության մշակույթի և արվեստի հիմնարկների աշխատանքում հետևողականորեն խորացնել ու ընդլայնել տնտեսական հաշվարկի սկզբունքների օգտագործումը:
2. Սահմանել Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների առավելագույն թվաքանակը 71 միավոր (առանց շենքերի պահպանման ու սպասարկման անձնակազմի), հաշվի առնելով Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրության և Հայկական ՍՍՀ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի ապարատների աշխատողների թվաքանակի 44 տոկոսով կրճատումը։
3. Թույլատրել Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրությանը՝ ունենալ մինիստրի 3 տեղակալ, այդ թվում՝ մեկ առաջին տեղակալ և երկու տեղակալ, որոնք միաժամանակ հանդիսանում են կուլտուր-լուսավորական աշխատանքների և ժողովրդական ստեղծագործության վարչության ու կինեմատոգրաֆիայի վարչության պետերը և կոլեգիա՝ 11 մարդու կազմով։
4. Հաստատել Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն N 1 հավելվածի:
5. Լուծարել ժողովրդական դեպուտատների երևանի քաղաքային սովետի գործկոմի կինոֆիկացիայի վարչությունը, դրա ֆունկցիաները հանձնելով ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային սովետի գործկոմի կուլտուրայի վարչությանը:
6. Հաստատել Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրության իրավասության ենթակա կազմակերպությունների ու հիմնարկների ցանկը, համաձայն N 2 հավելվածի։
7. Հայկական ՍՍՀ պետպլանին և Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրությանը` սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ մտցնել Հայկական ՍՍՀ տնտեսական ու սոցիալական զարգացման 1988 թվականի պետական պլանի և Հայկական ՍՍՀ 1988 թվականի պետական բյուջեի մեջ:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
հԱՎԵԼՎԱԾ N 1 Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թ. նոյեմբերի 10-ի N 592 որոշման |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Արվեստի գործերի վարչություն
Կինեմատոգրաֆիայի վարչություն
Կուլտուր-լուսավորական աշխատանքների և ժողովրդական ստեղծագործության
վարչություն
Կապիտալ շինարարության և նոր տեխնիկայի վարչություն
Պլանավորման, սոցիալական ու տնտեսական զարգացման վարչություն
Հաշվապահական հաշվառման ու վերահսկողության վարչություն
Կադրերի և ուսումնական հաստատությունների բաժին
Արտասահմանյան կապերի բաժին
Գործերի կառավարչություն
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
հԱՎԵԼՎԱԾ N 2 Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թ. նոյեմբերի 10-ի N 592 որոշման |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Հանրապետական ենթակայության թատրոններ
Համերգային կազմակերպություններ և պետական կոլեկտիվներ
Հ. Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա
Թանգարաններ
Գրադարաններ
Կուլտուր-լուսավորական այլ հիմնարկներ
Կուլտուրայի աշխատողների որակավորման բարձրացման հանրապետական
դասընթացներ
«Սովետական արվեստ», «Կուլտուր-լուսավորական աշխատանք» ամսագրերի
խմբագրություններ
Ինֆորմացիոն-ռեկլամային բյուրո
Կինովարձույթի հանրապետական գրասենյակ
Խորեոգրաֆիկ ուսումնարան
Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց
Կինոտեխնիկում և կինոմեխանիկների դպրոց
«Հայատրակցիոն» հանրապետական դիրեկցիա
Խանութ-սրահ
Արդկոմբինատ
Մատակարարման վարչություն
Քաղաքային և շրջանային կինոդիրեկցիաներ
«Հայկինոտեխնիկա» վարչական շենքի վարչություն
Նորոգման-շինարարական վարչություն
Ժողովրդական դեպուտատների քաղաքային (շրջանային) սովետների գործկոմների
կուլտուրայի բաժիններ (վարչություններ)
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |