Գլխավոր տեղեկություն
Համար
N 223
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.04.1992-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1992/4, ապրիլ 1992
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.04.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 1992 թ. N 223

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԵՎ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և նրա համակարգի ծառայողների զինվորական կոչումների դրույքաչափերի և հավելավճարների մասին» N 135 որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և նրա համակարգի ծառայողների զինվորական կոչումների դրույքաչափերն ու զինված ուժերում ծառայության ստաժի համար հավելավճարների գործող չափերը տարածել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության ու նրանց համակարգերի ծառայողների վրա:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան