ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 1990 թ. N 524
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 18-ի որոշման և Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 27-ի N 430 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն հավելվածի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների առավելագույն թվաքանակը` 165 միավոր (առանց վարչական շենքը սպասարկող և պահպանող անձնակազմի):
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության մինիստրությանը ունենալ մինիստրի չորս տեղակալ, որից մեկը` առաջին, և 11 անդամից բաղկացած կոլեգիա:
4. Հանձնարարել գյուղատնտեսության մինիստրությանը` մշակել և 2-ամսյա ժամկետում, սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի հաստատմանը ներկայացնել մինիստրության կանոնադրությունը:
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության մինիստրությանը`
ա) կազմակերպել նոր արտադրահարաբերությունների կացութաձևերի մշակման, կիրառման և ապապետականացման խորհուրդ.
բ) ֆերմերային, գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների և վարձակալների իրավական պաշտպանվածության խորհուրդ.
գ) գիտատեխնիկական աշխատանքների խորհուրդ.
դ) անհրաժեշտության դեպքում փոփոխել առանձին միավորումների, ձեռնարկությունների և կազմակերպությունների անվանումները, մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքը` ապարատի աշխատողների թվաքանակի և աշխատանքի վարձատրության ֆոնդի սահմաններում:
6. Լուծարել շրջանային ագրոարդյունաբերական միավորումները և նպատակահարմար համարել ժողովրդական պատգամավորների շրջանային խորհուրդների գործկոմների կառուցվածքում ունենալ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, նրանց պահպանումը կատարելով տեղական բյուջեների միջոցների հաշվին:
7. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության մինիստրության կենտրոնական ապարատի պահպանումը կատարվում է մինիստրությանը ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների մասհանումների հաշվին:
8. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության մինիստրությանը` մինչև 1990 թվականի դեկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդ առաջարկություն ներկայացնել մինիստրության ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդի վերաբերյալ:
9. Հանրապետության նախկին մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրության բազայի վրա ստեղծել մելիորացիայի և ջրային տնտեսության հանրապետական գիտաարտադրական միավորում, այն ենթարկելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության մինիստրությանը:
10. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության մինիստրությանը, Հայաստանի Հանրապետության սննդի արդյունաբերության մինիստրությանը և Հայաստանի Հանրապետության շինարարության մինիստրությանը` մինչև 1990 թվականի դեկտեմբերի 1-ը որոշել այն միավորումների, ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը, որոնց նկատմամբ փոխվում է գերատեսչական ենթակայությունը և սահմանված կարգով ապահովել դրանց հանձնում-ընդունումը:
11. Լուծարել «Հայագրոարդշին» պետական-կոոպերատիվ միավորումը:
12. Կառավարության լուծումը պահանջող հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդ:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 18-ի N 524 որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Բուսաբուծության հեռանկարային զարգացման գլխավոր վարչություն
Անասնապահության հեռանկարային զարգացման գլխավոր վարչություն
Տնտեսագիտական գլխավոր վարչություն
Կադրերի պատրաստման և ուսումնական հաստատությունների և արտաքին տնտեսական կապերի գլխավոր վարչություն
Անասնաբուծության գլխավոր վարչություն-պետական անասնաբուծության տեսչություն
Հողաշինարարության, հողօգտագործման գլխավոր վարչություն - հողօգտագործման և պահպանության պետական տեսչություն
Գյուղատնտեսական տեխնիկայի պետական վերահսկողության վարչություն
Կապիտալ շինարարության գլխավոր վարչություն
Վերահսկողության վարչություն
Գյուղատնտեսության սոցիալական զարգացման վարչություն
Գիտատեխնիկական առաջընթացի վարչություն
Մելիորացիայի և ջրային ռեսուրսների օգտագործման վարչություն
Մեքենայացման, տրանսպորտի և էներգետիկայի բաժին
Իրավաբանական և արբիտրաժի բաժին
Հատուկ և մոբիլիզացիոն աշխատանքների բաժին
Ընդհանուր բաժին
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |