հայաստանի հանրապետության նախարարների խորհուրդ
ո ր ո շ ու մ
7 հունվարի 1991 թ. N 4
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
Ի կատարումն ՀՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 15-ի N 503 որոշման`
1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր փախստականների հարցերի կոմիտեի կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը սահմանել 39 միավոր (առանց շենքը սպասարկող ու պահպանող անձնակազմի), աշխատանքի վարձատրության տարեկան 189,2 հազար ռուբլի ֆոնդով: Ապարատի պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր փախստականների հարցերի կոմիտեին ունենալու նախագահի 3 տեղակալ և 11 անդամից բաղկացած կոլեգիա:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր փախստականների հարցերի կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր փախստականների հարցերի կոմիտեին հատկացնել մարդատար ծառայողական ավտոմեքենաների երեք միավորի լիմիտ:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ խորհրդի 1991 թվականի հունվարի 7-ի N 4 որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Ֆինանսաարտադրական բաժին
Շինարարական և վերանորոգման աշխատանքների համակարգման բաժին
Նյութատեխնիկական միջոցների տնօրինման բաժին
Սոցիալական և իրավական հարցերի բաժին
Ինֆորմացիայի և տեղաբաշխման բաժին
Հաշվառման և հաշվետվությունների բաժին
Ընդհանուր բաժին
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|