Գլխավոր տեղեկություն
Համար
N 4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀ նախխորհ որոշումներ/1991 հունվար
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.01.1991
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար

հայաստանի հանրապետության նախարարների խորհուրդ

 

ո ր ո շ ու մ

 

7 հունվարի 1991 թ. N 4

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.

Ի կատարումն ՀՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 15-ի N 503 որոշման`

1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր փախստականների հարցերի կոմիտեի կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը սահմանել 39 միավոր (առանց շենքը սպասարկող ու պահպանող անձնակազմի), աշխատանքի վարձատրության տարեկան 189,2 հազար ռուբլի ֆոնդով: Ապարատի պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր փախստականների հարցերի կոմիտեին ունենալու նախագահի 3 տեղակալ և 11 անդամից բաղկացած կոլեգիա:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր փախստականների հարցերի կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր փախստականների հարցերի կոմիտեին հատկացնել մարդատար ծառայողական ավտոմեքենաների երեք միավորի լիմիտ:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ
Հայաստանի Հանրապետության Նախարարների

խորհրդի 1991 թվականի հունվարի 7-ի

N 4 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Ֆինանսաարտադրական բաժին

Շինարարական և վերանորոգման աշխատանքների համակարգման բաժին

Նյութատեխնիկական միջոցների տնօրինման բաժին

Սոցիալական և իրավական հարցերի բաժին

Ինֆորմացիայի և տեղաբաշխման բաժին

Հաշվառման և հաշվետվությունների բաժին

Ընդհանուր բաժին

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ