ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 458-Ա |
«12» փետրվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 9-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Կարեն և Կամո Համբարձումյանների ներկայացուցիչ Ռ.Ավետյանի դիմումը՝ Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի հ.9 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել 2022 թվականի հունիսի 13-ի ըստ օրենքի ժառանգության հ.3138 և հ.3139 վկայագրերը, Սպանդարյանի անվան կոլտնտեսության 1972 թվականի ժապավենավոր մատյանից քաղվածքը, Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների Երևանի Շահումյանի շրջանային սովետի 1973 թվականի հունվարի 25-ի նիստի արձանագրություն նո.2, «Հայաստանի Ազգային Արխիվ» ՊՈԱԿ-ի 04.01.2022թ. Հ-18023, 16.12.2024թ հ.Հ-14618 արխիվային տեղեկանքները, ՀՀ կադաստրի կոմիտեի 2023 թվականի փետրվարի 2-ի հ.ԱՏ-02022023-01-0258 տեղեկանքը,
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի հ.9 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 800.0քմ:
Քննարկվող` 800.0քմ մակերեսով հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 9-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 18.05.2023թ. հ.Ն/24273-23 եզրակացությունը, 08.11.2024թ. հ.Դ-135553-24 և 21.01.2025թ հ.Դ-164453-24 գրությունները.
1. Սահմանել, որ Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի հ.9 հասցեում գտնվող հողամասի /տնամերձ/ սահմանները որոշվում են 800.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
