ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՈՐՈՇ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հանրակրթական դպրոցների աշխատողների որոշ կատեգորիաների աշխատանքի վարձատրության մասին» ՍՍՌՄ Մինիստրների Սովետի 1960 թվականի հոկտեմբերի 13-ի N 1087 որոշմանը համապատասխան, Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետը որոշում է.
1. Արտադրական ուսուցմամբ միջնակարգ հանրակրթական աշխատանքային պոլիտեխնիկական դպրոցների արտադրական ուսուցման գծով ուսմասվարների և այդ դպրոցների հեռակա բաժանմունքների ու երեկոյան (հերթափոխային) միջնակարգ հանրակրթական դպրոցների վարիչների համար սահմանել աշխատավարձի այնպիսի դրույքներ, որոնք ՍՍՌՄ Մինիստրների Սովետի և Համ.Կ(բ)Պ Կենտկոմի 1948 թվականի փետրվարի 10-ի N 245 որոշմամբ նախատեսված են միջնակարգ դպրոցների ուսմասվարների համար:
(1-ին կետը փոփ. 01.06.96 N 165)
2. Սահմանել արտադրական ուսուցմամբ միջնակարգ հանրակրթական աշխատանքային պոլիտեխնիկական դպրոցների դպրոցական և միջդպրոցական ուսումնա-արտադրական արհեստանոցների աշխատողների, ինչպես նաև այդ դպրոցների հեռակա բաժանմունքների և երեկոյան (հերթափոխային) միջնակարգ հանրակրթական դպրոցների մեթոդիստների աշխատավարձի դրույքները հետևյալ չափերով.
(ռուբլիներով, ամսական) | |
արհեստանոցի վարիչ |
800-900 |
փականագործ-կարգավորիչ |
550 |
պահեստապետ-գործիքապահ |
450 |
հեռակա բաժանմունքի մեթոդիստ |
500 |
Հիշյալ արհեստանոցներում, որոնց արտադրանքի իրացումից ստացվող տարեկան եկամուտը կազմում է 50 հազար ռուբլի և ավելի բարձր, սահմանել հաշվապահի պաշտոն` ամսական 550 ռուբլի աշխատավարձով, իսկ այն արհեստանոցներում, որոնց արտադրանքի իրացումից ստացվող տարեկան եկամուտը 200 հազար ռուբլի է և ավելի բարձր, բացի դրանից, սահմանել մատակարարման գործակալի պաշտոն` ամսական 400 ռուբլի աշխատավարձով: Հաշվապահի և գործակալի աշխատավարձի վճարման հետ կապված ծախսերը կատարել արհեստանոցների եկամուտների հաշվին:
Ռեսպուբլիկայի Մինիստրների Սովետի թույլտվությամբ դպրոցական և միջդպրոցական ուսումնա-արտադրական արհեստանոցներ կարող են բացվել միայն այն շրջաններում, որտեղ չկա արտադրական բազա IX-X դասարանների սովորողների արտադրական ուսուցման համար:
3. Սահմանել ոչ լրիվ միջնակարգ և միջնակարգ հանրակրթական դպրոցների տնտեսության վարիչների ամսական պաշտոնադրույքը 500 ռուբլի և այդ դպրոցների դիրեկտորների տնտեսական մասի գծով օգնականների ամսական պաշտոնադրույքը 700 ռուբլի, եթե նրանք սպասարկում են 10-ից մինչև 20 դասարան ունեցող երեկոյան (հերթափոխային) միջնակարգ հանրակրթական դպրոցներ, իսկ 20-ից ավելի դասարան ունեցող երեկոյան (հերթափոխային) միջնակարգ հանրակրթական դպրոցների սպասարկող տնտեսության վարիչների ամսական պաշտոնադրույքը սահմանել 550 ռուբլի և դիրեկտորների տնտեսական մասի գծով օգնականների պաշտոնադրույքը` 750 ռուբլի:
4. Սահմանել, որ`
ա) դպրոցների և ժողովրդական կրթության օրգաններին ենթակա այլ հիմնարկների այն հաշվային աշխատողների ամսական պաշտոնադրույքը, որոնց վրա է դրված արտադրանքի իրացումից տարեկան առնվազն 50 հազար ռուբլու եկամուտ ունեցող դպրոցական և միջդպրոցական ուսումնա-արտադրական արհեստանոցների հաշվապահական հաշվառման վարումը, բարձրացվում է 150 ռուբլու չափով.
բ) դպրոցների այն աշխատողների (այդ թվում ուսուցիչների) ամսական պաշտոնադրույքը (ուսուցիչների ամսական աշխատավարձը), որոնց վրա է դրված հեռակա բաժանմունքների ուսումնակոնսուլտացիոն կետերի վարիչությունը, բարձրացվում է 60-100 հեռակայող լինելու դեպքում 100 ռուբլու և 100-ից ավելի հեռակայող լինելու դեպքում 150 ռուբլու չափով:
5. Սահմանել, որ ուսուցիչների ամսական աշխատավարձը և դպրոցների ուրիշ աշխատողների պաշտոնադրույքը բարձրացվում է.
ա) երեկոյան (հերթափոխային) միջնակարգ հանրակրթական դպրոցների գործավարությունը և հաշվապահական հաշվառումը վարելու համար 5-ից մինչև 10 դասարան ունեցող դպրոցներում` 150 ռուբլով և 10-ից մինչև 14 դասարան ունեցող դպրոցներում` 200 ռուբլով.
բ) միջնակարգ հանրակրթական դպրոցների հեռակա բաժանմունքների գործավարությունը և հաշվապահական հաշվառումը վարելու համար. մինչև 200 հեռակայող ունեցող բաժանմունքներում 100 ռուբլով և 200-ից ավելի հեռակայող ունեցող բաժանմունքներում` 150 ռուբլով.
գ) երեկոյան (հերթափոխային) միջնակարգ հանրակրթական դպրոցների գրադարանային աշխատանքի վարման համար` 75 ռուբլով (եթե դպրոցն ունի առնվազն 80 սովորող և առնվազն 750 գիրք):
6. Թույլատրել Հայկական ՍՍՌ Լուսավորության մինիստրությանը` 10-ից պակաս կոմպլեկտային-դասարան ունեցող ոչ լրիվ միջնակարգ և միջնակարգ հանրակրթական դպրոցների նախահաշիվներում հատկացումներ նախատեսել դպրոցական խմբակների ղեկավարների աշխատանքի վարձատրության համար, միջին հաշվով մեկ դպրոցի համար ուսուցչի համապատասխան դրույքի 0,25-ի չափով:
7. Պարտավորեցնել Հայկական ՍՍՌ Լուսավորության մինիստրությանը (ընկ. Շ. Սիմոնյանին)` անհրաժեշտ միջոցառումներ անցկացնել սովորողների ինքնասպասարկում մտցնելու կապակցությամբ, ինչպես նաև ոչ լրիվ միջնակարգ և միջնակարգ հանրակրթական դպրոցների շենքերում տեղավորված երեկոյան (հերթափոխային) հանրակրթական դպրոցներում ինքնուրույն պաշտոնների վերացման կապակցությամբ դպրոցների վարչական և սպասարկող անձնակազմի թվի կրճատման ուղղությամբ, նկատի ունենալով ապահովել սույն որոշմամբ նախատեսված աշխատանքի վարձատրության պայմանների կիրառումը, առանց ավելացնելու լուսավորության աշխատողների աշխատավարձի այն ֆոնդը, որը 1960 թվականի բյուջեով նախատեսված է Հայկական ՍՍՌ Լուսավորության մինիստրության համար:
8. Ընդունել ի ղեկավարություն, որ վերոհիշյալ որոշմամբ ՍՍՌՄ Մինիստրների Սովետը հանձնարարեց ՍՍՌՄ Մինիստրների Սովետի Աշխատանքի և աշխատավարձի հարցերի պետական կոմիտեի` ՍՍՌՄ Ֆինանսների մինիստրության և ՀԱՄԿԽ-ի հետ միասին համապատասխան լրացումներ մտցնել ուսուցիչների և տարրական, յոթնամյա ու միջնակարգ դպրոցների մյուս աշխատողների աշխատավարձի դրույքների հաշվարկման` ՍՍՌՄ Մինիստրների Սովետի 1949 թվականի հունիսի 18-ի N 2512 որոշմամբ հաստատված Հրահանգում:
Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Նախագահ` |
Ա. ՔՈՉԻՆՅԱՆ |
Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Գործերի Կառավարչի Տեղակալ` |
Գ. ԳՅՈՒԼՄԻՍԱՐՅԱՆ |
26 նոյեմբերի 1960 թ., N 504 Քաղ. Երևան |