ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 1984 թ. N 75
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրության առդիր կանոնադրությունը:
2. Ուժը կորցրած համարել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1976 թվականի հունիսի 15-ի «Հայկական ՍՍՀ կոմունալ տնտեսության մինիստրության կանոնադրությունը հաստատելու մասին» N 308 որոշումը:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ նախագահ |
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1984 թվականի փետրվարի 17-ի N 75 որոշմամբ |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրությունը Հայկական ՍՍՀ սահմանադրությանը համապատասխան հանդիսանում է հանրապետական մինիստրություն և իր գործունեությամբ անմիջականորեն ենթարկվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին:
2. Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրությունն իր գործունեությամբ ղեկավարվում է ՍՍՀՄ սահմանադրությամբ և Հայկական ՍՍՀ սահմանադրությամբ, ՍՍՀՄ ու Հայկական ՍՍՀ օրենքներով, ՍՍՀՄ Գերագույն սովետի և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի որոշումներով ու այլ ակտերով, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերով ու որոշումներով, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշումներով ու կարգադրություններով, այլ նորմատիվ ակտերով և սույն կանոնադրությամբ:
3. Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրությունն ապահովում է ղեկավար և ինժեներատեխնիկական կադրերի ընտրության, առաջքաշման ու տեղաբաշխման լենինյան սկզբունքների կենսագործումը, ստուգում և վերահսկում է ղեկավար կադրերի կողմից կուսակցության ու կառավարության դիրեկտիվների և որոշումների կատարումը, հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ապահովում է աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունքի ոգով կադրերի դաստիարակությունը և նրանց կողմից պետական կարգապահության խստագույն պահպանումը, հանրային արտադրության վերելքի նյութական ու բարոյական խթանների ճիշտ զուգակցումը և յուրաքանչյուր աշխատողի պատասխանատվության բարձրացումը ինչպես իրեն հանձնարարված գործի, այնպես էլ կոլեկտիվի աշխատանքի ընդհանուր արդյունքների նկատմամբ:
4. Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրությունը, նրան անմիջականորեն ենթակա ձեռնարկությունները, հիմնարկությունները և կազմակերպությունները, ժողովրդական դեպուտատների տեղական սովետների (բացի Երևան քաղաքից) բնակարանային-կոմունալ տնտեսության մարմիններն ու նրանց ձեռնարկությունները, հիմնարկությունները և կազմակերպությունները կազմում են Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրության միասնական սիստեմը:
5. Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրությունը ՍՍՀՄ սահմանադրությանը և Հայկական ՍՍՀ սահմանադրությանը, ՍՍՀՄ ու Հայկական ՍՍՀ օրենքներին համապատասխան իր իրավասության սահմաններում դեմոկրատական ցենտրալիզմի հիման վրա ապահովում է ենթակա ձեռնարկությունների, հիմնարկությունների ու կազմակերպությունների գործունեության ղեկավարումը, ապահովում է դրանց կառավարման գործում աշխատավորական կոլեկտիվների դերի բարձրացումը, դրա համար ստեղծելով անհրաժեշտ պայմաններ: Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրությունն այդ ձեռնարկությունների, հիմնարկությունների ու կազմակերպությունների գործունեության վերաբերյալ որոշումներն ընդունելիս հաշվի է առնում աշխատավորական կոլեկտիվների կարծիքներն ու առաջարկությունները և նրանց տեղյակ է պահում ընդունած որոշումների մասին:
6. Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրությունը բնակարանային-կոմունալ տնտեսության ղեկավարման բոլոր հարցերը քննարկելիս և լուծելիս իր աշխատանքները կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա, սահմանելով պաշտոնատար անձանց անմիջական պատասխանատվությունը` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի և որոշակի առաջադրանքների կատարման համար:
7. Հայկական ՍՍՀ բնակարանային օրենսգրքին համապատասխան Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրությունը հատկապես լիազորված է իրականացնելու պետական կառավարումը Հայկական ՍՍՀ բնակարանային ֆոնդի օգտագործման և պահպանության ապահովման բնագավառում:
Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրությունն իրականացնում է բնակարանային ֆոնդի կառավարման, դրա շահագործման և նորոգման կոորդինացումը:
8. Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրության գլխավոր խնդիրներն են`
ա) հանրապետության քաղաքների (բացի Երևան քաղաքից), շրջկենտրոնների ու քաղաքատիպ ավանների բնակարանային-կոմունալ տնտեսության զարգացման ու բարեկարգման աշխատանքների ղեկավարումը` ելնելով հանրապետության ժողովրդական տնտեսության զարգացման պահանջներից, սահմանված կարգով բնակարանային-կոմունալ տնտեսության նոր ձեռնարկությունների, հիմնարկությունների ու կազմակերպությունների ստեղծումը, ձեռնարկությունների և տնտեսական կազմակերպությունների համար սահմանված պլանային առաջադրանքների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը ու դրանց կատարման ապահովումը.
բ) բնակարանային-կոմունալ և կուլտուր-կենցաղային օբյեկտների շինարարության գծով հանրապետության քաղաքներում (բացի Երևան, Լենինական և Կիրովական քաղաքներից), քաղաքատիպ ավաններում և շրջկենտրոններում ժողովրդական դեպուտատների համապատասխան քաղաքային ու շրջանային սովետների գործադիր կոմիտեների հետ համատեղ միասնական պատվիրատուի ֆունկցիաների կատարումը, պետական կապիտալ ներդրումների, ինչպես նաև բնակարանային-շինարարության կոոպերատիվների միջոցների հաշվին բնակարանային-կոմունալ և կուլտուր-կենցաղային օբյեկտների նախագծման ու շինարարության ղեկավարումը, սահմանված կարգով հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերով այդ օբյեկտների ապահովումը, կապիտալ ներդրումների ռացիոնալ օգտագործումը և դրանց արդյունավետության բարձրացումը, շինարարության արժեքի իջեցումը և որակի բարելավումը, հիմնական ֆոնդերի շահագործման հանձնման արագացումը.
գ) ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեների տնօրինության տակ քաղաքներում (բացի Երևան քաղաքից), շրջկենտրոններում և քաղաքատիպ ավաններում գտնվող կոմունալ ձեռնարկությունների և բնակարանային ֆոնդի պահպանման ու շահագործման աշխատանքների ղեկավարումը, քաղաքների, շրջկենտրոնների և քաղաքատիպ ավանների բարեկարգման կառուցվածքների շինարարության, նորոգման ու պահպանման կազմակերպումը.
դ) հանրապետության բնակավայրերի (բացի Երևան քաղաքից) ջրամատակարարման օբյեկտների նախագծումը, շրջանային, միջշրջանային և խմբային ջրմուղների ու կոյուղիների նախագծման և շինարարության նկատմամբ գլխավոր պատվիրատուի ֆունկցիաների կատարումը, շրջանային, միջշրջանային և խմբային ջրմուղների ու կոյուղիների շահագործման աշխատանքների կազմակերպումը (առանց գյուղական ներքին ցանցերի).
ե) հանրապետության քաղաքների, շրջկենտրոնների և քաղաքատիպ ավանների ջերմամատակարարման հարցերի կոմպլեքսային լուծումը և դրա հետագա կատարելագործումը, ջերմամատակարարման բնագավառում միասնական տեխնիկական միջոցառումների իրականացումը.
զ) բնակարանային-կոմունալ տնտեսության, ինչպես նաև քաղաքների (բացի Երևան քաղաքից), շրջկենտրոնների ու մյուս բնակավայրերի կուլտուր-լուսավորական, առողջապահական և այլ ձեռնարկությունների, հիմնարկությունների ու կազմակերպությունների համար ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեների, ինչպես նաև մինիստրությանն անմիջականորեն ենթակա նորոգման-շինարարական և մասնագիտացված մյուս կազմակերպությունների միջոցով կապալային հիմունքներով նորոգման ու շինմոնտաժային և գործարկման-կարգաբերման աշխատանքների կատարման ղեկավարումը, այդ աշխատանքների հետագա ինդուստրացումը.
է) մինիստրության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների արտադրական բազաների կազմակերպումը, ընդլայնումը, հիմնական ֆոնդերի և արտադրական կարողությունների արդյունավետ օգտագործումը, նյութական ռեսուրսների օգտագործման բարելավումը, նյութերի, վառելիքի և էլեկտրական ու ջերմային էներգիայի ծախսման պրոգրեսիվ նորմաների մշակումը և արմատավորումը, դրանց խնայողության ռեժիմի ուժեղացումը.
ը) ձեռնարկություններում և կազմակերպություններում տնտեսական հաշվարկի ամրապնդումը, դրանց շահութաբերության բարձրացումը, գործող սակագների ու գների կիրառման ճշտության նկատմամբ վերահսկողության ապահովումը, կոմունալ սպասարկումների սակագների և արդյունաբերական ձեռնարկություններում թողարկվող արտադրանքի գների կատարելագործման ուղղությամբ միջոցառումների իրականացումը.
թ) բնակարանային-կոմունալ տնտեսությունում գիտության և տեխնիկային նորագույն նվաճումների ներդրման միջոցով տեխնիկական առաջընթացի ապահովումը, մեքենաների, մեխանիզմների և տրանսպորտային միջոցների պահպանման և ռացիոնալ օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը, գիտատեխնիկական ինֆորմացիայի գծով աշխատանքների կազմակերպումը, կառավարման արդյունավետ սիստեմների արմատավորումը, ռացիոնալիզատորական աշխատանքների ղեկավարումը.
ժ) ձեռնարկություններում և կազմակերպություններում աշխատանքի սոցիալիստական կարգապահության ամրապնդման, աշխատանքի արտադրողականության աճի բարձրացման, աշխատանքային ռեսուրսների օգտագործման բարելավման, աշխատանքի պաշտպանության ու անվտանգության տեխնիկայի ապահովման և արտադրության կուլտուրայի բարձրացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը.
ի) տեղական արդյունաբերության և կոմունալ-կենցաղային ձեռնարկությունների բանվորների արհմիության հանրապետական կոմիտեի հետ համատեղ մինիստրության ձեռնարկություններում և կազմակերպություններում սոցիալիստական մրցության կազմակերպման ղեկավարումը և առաջավոր փորձի փոխանակման կազմակերպումը.
լ) ձեռնարկությունների ու կազմակերպությունների պլանավորման ու հաշվառման գծով աշխատանքների ղեկավարումը, աշխատանքի գիտական կազմակերպման արմատավորումը և նորմավորման կատարելագործումը, ձեռնարկությունների ու կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
խ) ձեռնարկությունների ու կազմակերպությունների նյութատեխնիկական մատակարարման ապահովումը, հանրապետության բնակարանային-կոմունալ տնտեսության կարիքների համար կոմունալ սարքավորումների, գույքի, կոնստրուկցիաների, ինչպես նաև տեղական շինանյութերի արտադրության կազմակերպումը.
ծ) ձեռնարկությունների ու կազմակերպությունների ապահովումը որակյալ կադրերով, կադրերի պատրաստման ու վերապատրաստման աշխատանքների կազմակերպումը, նրանց ռացիոնալ օգտագործման համար պայմանների ստեղծումը.
կ) բնակարանային-կոմունալ տնտեսությանը պատկանող շենքերի ու կառուցվածքների, քաղաքային հողերի, ինչպես նաև բնակարանային-շինարարական կոոպերատիվներին և անձնական սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող բնակելի տների ու օժանդակ շինությունների տեխնիկական գույքագրման, գնահատման և վերագնահատման աշխատանքների ղեկավարումը.
հ) բնակարանային-կոմունալ տնտեսության օբյեկտների պահպանման, շահագործման, նորոգման և մինիստրության իրավասության մեջ մտնող այլ հարցերի վերաբերյալ գործող օրենսդրությանը համապատասխան հրահանգների, կանոնների և այլ նորմատիվ ակտերի մշակումը և սահմանված կարգով դրանց հրատարակումը:
9. Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրությունն իր սիստեմի հանրապետական ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարումը իրականացնում է անմիջականորեն, իսկ տեղական ենթակայությանը` ժողովրդական դեպուտատների քաղաքային, շրջանային ու ավանային սովետների գործադիր կոմիտեների համապատասխան մարմինների միջոցով, որոնք Հայկական ՍՍՀ սահմանադրությանը և Հայկական ՍՍՀ օրենքներին համաձայն իրենց գործունեությամբ ենթարկվում են ինչպես շրջանային, քաղաքային և ավանային սովետին ու նրա գործադիր կոմիտեին, այնպես էլ Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրությանը:
10. Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրությունն իր վրա դրված խնդիրներին համապատասխան`
ա) մշակում և սահմանված կարգով հաստատման է ներկայացնում բնակարանային-կոմունալ տնտեսության զարգացման հեռանկարային ու ընթացիկ պլանները և ապահովում է դրանց կատարումը.
բ) մշակում և իրականացնում է միջոցառումներ բնակարանային-կոմունալ տնտեսության հետագա զարգացման ու բնակչության կոմունալ սպասարկման նոր ձևերի ու տեսակների արմատավորման ուղղությամբ, սահմանված կարգով ստեղծում է նոր ձեռնարկություններ, հիմնարկություններ ու կազմակերպություններ, անհրաժեշտության դեպքում վերակազմում կամ լուծարում է դրանք.
գ) մշակում է բնակարանային-կոմունալ տնտեսության օբյեկտների ռացիոնալ տեղաբաշխման սխեմաներ, սահմանված կարգով հաստատում է նոր օբյեկտների շինարարության և գործող օբյեկտների վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը, ինչպես նաև լուծում է շինարարության ֆինանսավորման և կատարված շինմոնտաժային աշխատանքների հաշվարկների կարգավորման հարցերը.
դ) «Հայկոմուննախագիծ» ինստիտուտի միջոցով ապահովում է հանրապետության բնակավայրերի ջրամատակարարման, կոյուղավորման, ջերմամատակարարման, գազամատակարարման, քաղաքների (բացի Երևան քաղաքից), շրջկենտրոնների և քաղաքատիպ ավանների բարեկարգման կառուցվածքների և այլ օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը.
ե) իրականացնում է միջոցառումներ մինիստրության ենթակա նորոգման-շինարարական և մյուս կազմակերպություններում աշխատանքների որակի բարելավման, պրոգրեսիվ տեխնոլոգիայի ներդրման, մեքենայացման մակարդակի և արտադրության արդյունավետության բարձրացման ուղղությամբ, մշակում և հաստատում է հումքի, նյութերի, վառելիքի և էլեկտրական ու ջերմային էներգիայի ծախսի պրոգրեսիվ նորմաներ.
զ) ապահովում է ձեռնարկություններում ու կազմակերպություններում շինարարական և այլ նորմաների, միասնական վարձաչափերի, պետական ստանդարտների ու տեխնիկական պայմանների կիրառումը, մշակում և սահմանված կարգով հաստատում է ներգերատեսչական նորմաներ, վարձաչափեր, ինչպես նաև տեխնիկական պայմաններ.
է) իրականացնում է միջոցառումներ ձեռնարկությունների ու կազմակերպությունների արտադրաֆինանսական գործունեությունը բարելավելու, շահույթի պլանները կատարելու և բյուջե վճարումները ապահովելու ուղղությամբ.
ը) սահմանված կարգով քննարկում և հաստատում է անմիջականորեն իրեն ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների հաշվետվություններն ու հաշվեկշիռները, ստուգում է տեղական ենթակայության ձեռնարկությունների ու տնտեսական կազմակերպությունների հաշվետվությունները, կազմում է մինիստրության գծով ամփոփ հաշվետվություններ ու հաշվեկշիռներ, ձեռնարկություններն ու կազմակերպություններն ապահովում է հաշվառման և հաշվետվությունների ձևերով ու հրահանգներով, վերահսկում է այդ աշխատանքների կազմակերպումը.
թ) իրականացնում է մինիստրության սիստեմի ձեռնարկությունների ու կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգումներ և ստուգումներ, ապահովում է սոցիալիստական սեփականության պահպանությունը.
ժ) ապահովում է վերահսկողությունը ձեռնարկություններում ու կազմակերպություններում աշխատանքի ճիշտ նորմավորման, աշխատողների աշխատանքի վարձատրության գործող պայմանների կիրառման, աշխատավարձի ֆոնդի ճիշտ ծախսման և աշխատանքի սոցիալիստական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող միջոցառումների նկատմամբ.
ի) մշակում և իրականացնում է միջոցառումներ մինիստրության ենթակա ձեռնարկությունների, հիմնարկությունների ու կազմակերպությունների կառավարման ապարատների կառուցվածքի կատարելագործման և վարչակառավարչական ծախսերի կրճատման ուղղությամբ.
լ) որոշում է բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթությամբ կադրերի նկատմամբ մինիստրության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկությունների ու կազմակերպությունների պահանջմունքը, ղեկավարում է կադրերի հետ տարվող աշխատանքը և ապահովում է նրանց ճիշտ օգտագործումը.
խ) տեղական արդյունաբերության և կոմունալ-կենցաղային ձեռնարկությունների բանվորների արհմիության հանրապետական կոմիտեի հետ համատեղ ամփոփում է մինիստրության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների հանրապետական սոցիալիստական մրցության արդյունքները և սահմանված կարգով պարգևատրում մրցությունում հաղթող ձեռնարկություններին, կազմակերպություններին ու դրանց լավագույն աշխատողներին.
ծ) ամփոփում և Հայաստանի կոմկուսի Կենտկոմի, Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի, ՀԱՄԽ-ի ու Հայաստանի ԼԿԵՄ Կենտկոմի քննարկմանն է ներկայացնում Հայկական ՍՍՀ-ում բնակավայրերի բարեկարգման գծով քաղաքների (բացի Երևան քաղաքից) և շրջանների հանրապետական սոցիալիստական մրցության նյութերը.
կ) ապահովում է առաջավոր փորձի տարածումը, մոբիլիզացնում է աշխատողներին աշխատանքի արտադրողականության հետագա բարձրացման, շինարարության և արտադրանքի որակի բարելավման, ինքնարժեքի իջեցման և նյութական ու դրամական միջոցների խնայողաբար ծախսման համար, միջոցներ է ձեռնարկում մինիստրության ենթակա ձեռնարկություններում ու կազմակերպություններում ռացիոնալիզատորական և գյուտարարական առաջարկությունների հետագա ներդրումն ապահովելու համար.
հ) ապահովում է աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի, արտադրական սանիտարիայի, ինչպես նաև ենթակա բոլոր օբյեկտների հրշեջ պահպանության աշխատանքների կազմակերպումը` գործող կանոններին ու տեխնիկական նորմաներին համապատասխան.
ձ) միջոցներ է ձեռնարկում մինիստրության ապարատում և նրան ենթակա ձեռնարկություններում, հիմնարկություններում ու կազմակերպություններում քաղաքացիներից ստացված առաջարկություններին, դիմումներին ու գանգատներին ժամանակին ընթացք տալու, դրանցում առաջ քաշված հարցերը գործարարաբար լուծելու համար.
ղ) մշակում և հաստատում է մինիստրության վարչությունների ու բաժինների, ենթակա ձեռնարկությունների, հիմնարկությունների ու կազմակերպությունների կանոնադրությունները:
11. Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրությունը գլխավորում է մինիստրը, որը Հայկական ՍՍՀ սահմանադրությանը համապատասխան նշանակվում է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի կողմից:
Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրը ունի տեղակալներ, որոնք նշանակվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից: Մինիստրի տեղակալների միջև պարտականությունների բաշխումը կատարում է մինիստրը:
12. Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրը անձնական պատասխանատվություն է կրում մինիստրության վրա դրված խնդիրների ու պարտականությունների կատարման համար, սահմանում է մինիստրի տեղակալների, մինիստրության վարչությունների, բաժինների և մյուս կառուցվածքային ստորաբաժանումների պետերի պատասխանատվության աստիճանը` մինիստրության գործունեության առանձին բնագավառների ղեկավարման, ինչպես նաև մինիստրության ձեռնարկությունների, հիմնարկությունների ու կազմակերպությունների աշխատանքի համար:
13. Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրը մինիստրության իրավասության սահմաններում, գործող օրենքների, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշումների ու կարգադրությունների հիման վրա և ի կատարումն դրանց արձակում է մինիստրության վարչությունների ու բաժինների, ինչպես նաև ենթակա ձեռնարկությունների, հիմնարկությունների ու կազմակերպությունների կողմից կատարման համար պարտադիր հրամաններ ու հրահանգներ, տալիս է ցուցումներ և ստուգում դրանց կատարումը:
Բնակարանային և կոմունալ տնտեսության պահպանման ու շահագործման հարցերի վերաբերյալ Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրության հրահանգները, ցուցումները և այլ նորմատիվ ակտերը, որոնք հրատարակվում են նրա իրավասության սահմաններում, կատարման համար պարտադիր են Հայկական ՍՍՀ տարածքում գտնվող մինիստրությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների, նրանց ենթակա ձեռնարկությունների, հիմնարկությունների, կազմակերպությունների, ինչպես նաև ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեների, բնակարանային-շինարարական կոոպերատիվների և քաղաքացիների համար:
Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրը անհրաժեշտության դեպքում Հայկական ՍՍՀ այլ մինիստրությունների ու գերատեսչությունների ղեկավարների հետ արձակում է համատեղ հրամաններ և հրահանգներ:
14. Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրությունում կազմվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրը (նախագահ), մինիստրի տեղակալները` ի պաշտոնե, ինչպես նաև մինիստրության այլ ղեկավար աշխատողներ:
Մինիստրության կոլեգիայի անդամները հաստատված են Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից:
15. Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրության կոլեգիան կանոնավոր կերպով հրավիրվող իր նիստերում քննության է առնում մինիստրության գործունեության հիմնական հարցերը, լսում է մինիստրության վարչությունների, բաժինների, ձեռնարկությունների, հիմնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարների հաշվետվությունները, ձեռնարկությունների, հիմնարկությունների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, բնակարանային-կոմունալ տնտեսության հարցերի վերաբերյալ մինիստրության կողմից Հայկական ՍՍՀ կառավարություն ներկայացվող օրենսդրական ակտերի, որոշումների ու կարգադրությունների, ինչպես նաև մինիստրության կարևորագույն հրամանների ու նորմատիվ ակտերի նախագծերը:
Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են մինիստրի հրամաններով:
Մինիստրի և կոլեգիայի միջև տարաձայնությունների դեպքում մինիստրը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին, իսկ կոլեգիայի անդամները նույնպես կարող են իրենց կարծիքը հայտնել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ:
16. Արտադրության մեջ գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների ներդրման, աշխատանքի գիտական կազմակերպման ու տեխնոլոգիայի կատարելագործման և այլ կարևորագույն գիտատեխնիկական հարցերի քննարկման և դրանց վերաբերյալ հանձնարարականների մշակման համար Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրությունում ստեղծվում է բարձրորակ մասնագետներից կազմված գիտատեխնիկական խորհուրդ:
Գիտատեխնիկական խորհրդի կազմը և նրա կանոնադրությունը հաստատում է մինստրը:
17. Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրությունն իր կազմում ստեղծում է արբիտրաժ` մինիստրության ենթակա ձեռնարկությունների, հիմնարկությունների և կազմակերպությունների միջև ծագած տնտեսական վեճերը քննարկելու համար:
Մինիստրության արբիտրաժին իրավունք է վերապահվում կայացրած որոշումների հարկադրական կատարման համար արձակել հրամաններ և հետևել դրանց կատարմանը:
Արբիտրաժի կանոնադրությունը հաստատում է մինիստրը:
18. Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրությունը սահմանված կարգով հրավիրում է ակտիվի խորհրդակցություններ` հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, որտեղ լսվում և քննարկվում են կուսակցության ու կառավարության որոշումների կատարումն ապահովող միջոցառումների իրականացման, բնակարանային-կոմունալ տնտեսության ձեռնարկությունների, հիմնարկությունների ու կազմակերպությունների գործունեության կազմակերպման բարելավման և այլ կարևոր հարցեր:
19.Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը:
Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրության կենտրոնական ապարատի հաստիքային ցուցակը` մինիստրության կենտրոնական ապարատի համար սահմանված աշխատողների թվաքանակի ու աշխատավարձի ֆոնդի սահմաններում, հաստատվում է մինիստրի կողմից:
20. Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրությունն ունի Հայկական ՍՍՀ պետական գերբի պատկերով և հայերեն ու ռուսերեն լեզուներով իր անվամբ կնիք:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|