ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 փետրվարի 1989 թ. N 69
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՈՐՈՇ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
Ընդունել Հայկական ՍՍՀ ժողովրդական կրթության մինիստրության առաջարկությունը, համաձայնեցված Հայկական ՍՍՀ պետպլանի և Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրության հետ, և ստեղծել`
ա) Հայկական ՍՍՀ ժողովրդական կրթության մինիստրության տեսչություն, լուծարելով նախկին Հայկական ՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության և Հայկական ՍՍՀ պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության պետական կոմիտեի միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների տեսչությունները.
բ) Հայկական ՍՍՀ ժողովրդական կրթության մինիստրության նյութատեխնիկական մատակարարման տնտհաշվարկային վարչություն, լուծարելով նախկին Հայկական ՍՍՀ լուսավորության նյութատեխնիկական մատակարարման վարչությունը և նախկին Հայկական ՍՍՀ պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության պետական կոմիտեի նյութատեխնիկական մատակարարման գրասենյակը.
գ) Հայկական ՍՍՀ ժողովրդական կրթության մինիստրության ավտոտրանսպորտային ձեռնարկություն ինքնուրույն հաշվեկշռով, լուծարելով նախկին Հայկական ՍՍՀ լուսավորության մինիստրության և Հայկական ՍՍՀ բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության ավտոտրանսպորտային ձեռնարկությունները:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |