ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 ՀՈՒՆՎԱՐԻ 2025 թ. N 05-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով,
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի 2025 թվականի բյուջեն՝
1) եկամուտների գծով՝ 1017683,7 հազար ՀՀ դրամ,
2) ծախսերի գծով՝ 1229124,3 հազար ՀՀ դրամ,
3) հավելուրդը / դեֆիցիտը (պակասուրդը)՝ 211440,6 հազար ՀՀ դրամ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 1-ի:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի:
4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի:
5. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հավելված 4-ի:
6. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղություները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելված 5-ի:
7. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի:
8. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդհոդվածի 3-րդ մասի համաձայն`
1) թույլատրել համայնքի ղեկավարին՝ կատարելու բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 25% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,
2) սահմանել, որ բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների գումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 25%-ը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Կողմ -10
ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՋԱՆՈՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ |
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ
2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ
ՈՒ Ղ Ե Ր Ձ
ՎԱՅՔ – 2025 թ.
Վայք համայնքի 2025թ. բյուջեն մշակվել է` հիմք ունենալով համայնքի 2022 - 2026թթ. հնգամյա զարգացման ծրագիրը և 2025թ. տարեկան աշխատանքային պլանը:
Համայնքի գործունեությունը մեծապես կախված է բյուջետային գործընթացի լավ կազմակերպումից, բյուջեի եկամուտների արդյունավետ հավաքագրումից և միջոցների խնայողական օգտագործումից:
Համայնքի 2025 թ. բյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններն են՝
Բարելավել համայնքի ֆինանսական վիճակը՝ ճշտելով հողի հարկի, գույքահարկի, անշարժ գույքի հարկի բազաները, բարձրացնելով սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը և նպատակային օգտագործելով բյուջետային միջոցները,
Բարձրացնել ՏԻՄ-ի, համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը,
Բարձրացնել քաղաքային ու գյուղական բնակավայրերում բնակչությանը մատուցվող համայնքային ծառայությունների մակարդակը և որակը,
Կապիտալ ներդրումներ կատարել համայնքի բարեկարգման, ոռոգման, ջրամատակարարման և ճանապարհային տնտեսության բնագավառներում,
Աշխուժացնել համայնքի մշակութային, մարզական և հասարակական կյանքը,
Նպաստել համայնքում հողագործության և անասնապահության աճին,
Իրականացնել սոցիալական տարաբնույթ ծրագրեր, օժանդակել սահմանների պաշտպանությանը, կանխել արտագաղթը, ձեռնարկել միջոցառումներ արտակարգ իրավիճակներում և այլն:
Համայնքի բյուջեի միջոցների հաշվին պահպանվող ՀՈԱԿ-ներում 2025թ. նախատեսվել է 216 հաստիքային միավոր, իսկ աշխատավարձի ֆոնդի համար՝ 333812,0 հազ. դրամ:
Համայնքի 2025թ. սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները միտված են բնակչության կենսական շահերի ապահովմանն ու վիճակի բարելավմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, համայնքի հարմարավետ և բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանը, քաղաքային ու գյուղական բնակավայրերի համաչափ զարգացմանը, ինպես նաև համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը:
Ներկայացնում եմ Վայք համայնքի 2025 թվականի բյուջեի եկամտային ու ծախսային մասերը՝ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման.
Համայնքի բյուջեի եկամտային մաս – 1017683,7 հազ. դրամ, այդ թվում՝
Վարչական մասի եկամուտներ – 1007683,7 հազ. դրամ, որից՝
Հողի հարկ՝ 2000,0 հազ. դրամ
Գույքահարկ շենքերի և շինությունների համար՝ 1000,0 հազ. դրամ
Անշարժ գույքի հարկ՝ 28500,0 հազ. դրամ
Գույքահարկ փոխադրամիջոցների համար՝ 84700,0 հազ. դրամ
Տեղական տուրքեր՝ 10800,0 հազ. դրամ
Պետական տուրքեր՝ 4000,0 հազ. դրամ
Պետբյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիա՝ 636411,5 հազ. դրամ
Պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ՝ 3742,1 հազ. դրամ
Համայնքի սեփականություն համարվող հողերի և այլ գույքի վարձավճարներ՝ 152530,1 հազ. դրամ
Տեղական վճարներ՝ 27800,0 հազ. դրամ
Այլ եկամուտներ՝ 56200,0 հազ. դրամ:
Ֆոնդային մասի եկամուտներ - 10000,0 հազ. դրամ, որից՝
Կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ՝ 10000,0 հազ. դրամ:
Տարեսկզբի ազատ մնացորդ – 211440,6 հազ. դրամ, որից՝
Վարչական մասի մնացորդ՝ 6325,6 հազ. դրամ
Ֆոնդային մասի մնացորդ՝ 205115,0 հազ. դրամ:
Համայնքի բյուջեի ծախսային մաս – 1229124,3 հազ. դրամ, այդ թվում՝
01.1.1 - Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում՝ 329800,0 հազ. դրամ, այդ թվում՝
-Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 4111 - 265000,0 հազ. դրամ
-Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հավելավճարներ 4112 - 27000,0 հազ. դրամ
-Էներգետիկ ծառայություններ 4212 - 11000,0 հազ. դրամ
-Կոմունալ ծառայություններ 4213 - 600,0 հազ. դրամ
-Կապի ծառայություններ 4214 - 2800,0 հազ. դրամ
-Ապահովագրական ծախսեր 4215 - 900,0 հազ. դրամ
-Ներքին գործուղումներ 4221 - 900,0 հազ. դրամ
-Համակարգչային ծառայություններ 4232 - 4800,0 հազ. դրամ
-Տեղակատվական ծառայություններ 4234 - 600,0 հազ. դրամ
-Մասնագիտական ծառայություններ 4241 - 3000,0 հազ. դրամ
-Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում 4251 - 1500,0 հազ. դրամ
-Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում 4252 - 1400,0 հազ. դրամ
-Գրասենյակային նյութեր և հագուստ 4261 - 1500,0 հազ. դրամ
-Տրանսպորտային նյութեր 4264 - 2500,0 հազ. դրամ
-Կենցաղային և հանրային սննդի նյութեր 4267 - 2500,0 հազ. դրամ
-Հատուկ նպատակային այլ նյութեր 4269 - 1400,0 հազ. դրամ
-Պարտադիր վճարներ 4823 - 400,0 հազ. դրամ
-Վարչական սարքավորումներ 5122 - 2000,0 հազ. դրամ
01.3.1 - Աշխատակազմի /կադրերի/ գծով ընդհանուր բնույթի ծառայություններ՝ 1999,0 հազ. դրամ, այդ թվում՝
- Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 4111 - 1999,0 հազ. դրամ
01.6.1 - Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ՝ 52500,0 հազ. դրամ, այդ թվում՝
-Գույքի և սարքավորումների վարձակալություն 4216 - 1000,0 հազ. դրամ
-Ներքին գործուղումներ 4221 - 900,0 հազ. դրամ
-Ներկայացուցչական ծախսեր 4237 - 500,0 հազ. դրամ
-Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 4239 - 900,0 հազ. դրամ
-Մասնագիտական ծառայություններ 4241 - 12000,0 հազ. դրամ
-Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում 4251 - 15000,0 հազ. դրամ
-Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում 4252 - 1500,0 հազ. դրամ
-Կենցաղային և հանրային սննդի նյութեր 4267 - 900,0 հազ. դրամ
-Հատուկ նպատակային այլ նյութեր 4269 - 5000,0 հազ. դրամ
-Այլ կապիտալ դրամաշնորհներ 4657 - 4000,0 հազ. դրամ
-Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին 4819 - 1000,0 հազ. դրամ
-Պարտադիր վճարներ 4823 - 3600,0 հազ. դրամ
-Նախագծահետազոտական ծախսեր 5134 - 6200,0 հազ. դրամ
04.2.1 - Գյուղատնտեսություն՝ 86480,0 հազ. դրամ, այդ թվում՝
-Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին 4637 - 86380,0 հազ. դրամ
-Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին 4655 - 100,0 հազ. դրամ
04.5.1 - Ճանապարհային տրանսպորտ՝ 185415,0 հազ. դրամ, այդ թվում՝
-Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում 5113 - 180915,0 հազ. դրամ
-Նախագծահետազոտական ծախսեր 5134 - 4500,0 հազ. դրամ
05.1.1 - Աղբահանում՝ 85000,0 հազ. դրամ, այդ թվում՝
-Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին 4637 - 84140,0 հազ. դրամ
-Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին 4655 - 860,0 հազ. դրամ
06.3.1 - Ջրամատակարարում՝ 10000,0 հազ. դրամ, այդ թվում՝
-Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում 5113 - 10000,0 հազ. դրամ
06.4.1 - Փողոցների լուսավորում՝ 19000,0 հազ. դրամ, այդ թվում՝
-էներգետիկ ծառայություններ 4212 - 19000,0 հազ. դրամ
08.2.3 - Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ՝ 33600,0 հազ. դրամ, այդ թվում՝
-Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին 4637 - 22000,0 հազ. դրամ
-Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին 4655 - 600,0 հազ. դրամ
-Նախագծահետազոտական ծախսեր 5134 - 11000,0 հազ. դրամ
08.2.4 - Այլ մշակութային կազմակերպություններ՝ 49100,0 հազ. դրամ, այդ թվում՝
-Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 4239 - 4000,0 հազ. դրամ
-Հատուկ նպատակային այլ նյութեր 4269 - 2500,0 հազ. դրամ
-Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին 4637 - 42600,0 հազ. դրամ
09.1.1 - Նախադպրոցական կրթություն՝ 132820,0 հազ. դրամ, այդ թվում՝
-Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին 4637 - 127120,0 հազ. դրամ
-Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին 4655 - 5200,0 հազ. դրամ
-Նախագծահետազոտական ծախսեր 5134 - 500,0 հազ. դրամ
09.5.1 - Արտադպրոցական դաստիարակություն՝ 53560,0 հազ. դրամ, այդ թվում՝
-Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին 4637 - 50560,0 հազ. դրամ
-Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին 4655 - 3000,0 հազ. դրամ
10.7.1 - Սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող/՝ 4000,0 հազ. դրամ, այդ թվում՝
-Այլ նպաստներ բյուջեից 4729 – 4000,0 հազ. դրամ
11.1.2 - Համայնքի պահուստային ֆոնդ՝ 185850,3 հազ. դրամ, այդ թվում՝
-Պահուստային միջոցներ 4891 - 185850,3 հազ. դրամ:
Հիշեցնում եմ համայնքի տեսլականը. Վայք համայնքը բարեկարգ և բարեկեցիկ բազմաբնակավայր համայնք է՝ զարգացած գյուղատնտեսությամբ, զբոսաշրջությամբ ու սոցիալական ենթակառուցվածքներով, որտեղ բնակչության գերակշիռ մասն ապահովված է եկամտաբեր աշխատանքով և ունի բավարար կենսապայմաններ:
Դիմում եմ համայնքի բնակիչներին, ավագանու անդամներին, աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներին՝ շահագրգիռ մոտեցում ցուցաբերելու համայնքի 2025թ. բյուջեի միջոցների գոյացման, դրանց նպատակային ու հասցեական օգտագործման, բյուջեի կատարման և վերահսկման ուղղություններով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Մ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ |
Վայք համայնքի ավագանու |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|