Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-217-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.29/69(803) Հոդ.1607
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 21-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 26-րդ հոդվածի 2-րդ կետում «անհատ ձեռնարկատեր գրանցվելու» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատեր հաշվառվելու» բառերով, իսկ նույն կետը «գրանցման» բառից հետո լրացնել «կամ հաշվառման» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 55-րդ հոդվածում`

 

1) 1-ին կետը «հիմնադիրների» բառից հետո լրացնել «(մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմնի» բառերով, իսկ նույն կետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ կետից հանել «իրավաբանական անձի կառավարման կարգը,» բառերը.

3) 2-րդ կետը «անձանց համար`» բառերից հետո լրացնել «սույն օրենսգրքով և (կամ)» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին կետում «օրենքով և նրա» բառերը փոխարինել «սույն օրենսգրքով, օրենքով և (կամ) իրավաբանական անձի» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հակառակ դեպքում այն մեկ տարվա ընթացքում վերակազմավորվում է բաց բաժնետիրական ընկերության կամ առևտրային կոոպերատիվի: Եթե նշված ժամկետում ընկերությունը չվերակազմավորվի, կամ նրա մասնակիցների թիվը չպակասի մինչև «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քանակը, ապա ընկերությունը ենթակա է լուծարման:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 97-րդ հոդվածից հանել «նրանց ներդրած ավանդների կազմի և կարգի, ավանդները ներդնելու պարտականությունները խախտելու համար պատասխանատվության, ընկերության կառավարման մարմինների կազմի և իրավասության ու նրանց որոշումների ընդունման կարգի մասին` ներառյալ այն հարցերով, որոնցով որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամասնությամբ,» բառերը:

 

Հոդված 6. «Օրենսգրքի 98-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ նախադասությունը «ակտիվների արժեքը» բառերից հետո լրացնել «կազմում է բացասական մեծություն կամ» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ կետը «բաժնետիրական ընկերության» բառերից հետո լրացնել «և առևտրային կոոպերատիվի» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 101-րդ հոդվածի 3-րդ կետը «նախապատվության իրավունքից» բառերից հետո լրացնել «(բացառությամբ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված դեպքի)» բառերով:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 28
Երևան
ՀՕ-217-Ն