Գլխավոր տեղեկություն
Համար
N 619
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-01.08.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հայկական ՍՍՀ Մինխորհի որոշումներ 1988/նոյեմբեր
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.11.1988
Ստորագրող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ

 հայկական սսհ մինիստրների խորհուրդ

 

ո ր ո շ ու մ

 

18 նոյեմբերի 1988 թ. N 619

Քաղ. Երևան

 

ՍՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1988 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի «ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՍԽԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ» N 1206 ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1988 թ. հոկտեմբերի 15-ի «Կինեմատոգրաֆիայի կառավարման գլխավոր սխեմայի մասին» N 1206 որոշման մեջ նշել է, որ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արագացման, բնակչության հոգևոր և գեղագիտական դաստիարակման ապահովման միջոցառումների համալիրի մեջ հատուկ տեղ է առանձնացվում կինեմատոգրաֆիայի կառավարման մարմինների, միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեության վերակառուցմանը։ Ճյուղի կառավարման հիմնական սկզբունքները պետք է դառնան արտադրաստեղծագործական հարաբերությունների լայն դեմոկրատացումը, ղեկավարման առավելապես տնտեսական մեթոդներին հետևողական անցումը, կառավարման հանրապետական և տեղական մարմիններին, կինոստուդիաներին, կինեմատոգրաֆիայի միավորումներին, ձեռնարկություններին և կազմակերպություններին ՍՍՀՄ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի կողմից կատարվող ֆունկցիաների զգալի մասի հանձնումը, հաշվի առնելով ժողովրդական դեպուտատների սովետների, ՍՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության և հասարակական կազմակերպությունների դերը բնակչության կինոսպասարկման գործում, պետական ձեռնարկության (միավորման) մասին ՍՍՀՄ օրենքի դրույթների հիման վրա հիմնական օղակի լրիվ ինքնուրույնության ապահովումը։

ՍՍՀՄ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեն պարտավոր է կենտրոնացնել իր գործունեությունը երկրում կինոգործի զարգացման ստրատեգիայի, հայրենական բազմազգ կինոարվեստի բոլոր տեսակների գեղարվեստական մակարդակի և հասարակական ակտիվության բարձրացման, այստեղ տիրող հետամնացության հաղթահարման հարցերի վրա, հետևողականորեն ուժեղացնել կինոյի դերը հասարակության հեղափոխական նորացման ոգով սովետական մարդկանց գաղափարաբարոյական, հայրենասիրական և ինտերնացիոնալ դաստիարակման ուղղությամբ ընդհանուր պետական քաղաքականություն իրականացնելու գործում։ Կինեմատոգրաֆիայի զարգացման ստրատեգիայի սկզբունքային պրոբլեմները լուծվում են կոմիտեի կողմից՝ ՍՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության հետ համատեղ։

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն և ղեկավարություն, որ ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1988 թ. հոկտեմբերի 15-ի N 1206 որոշմամբ ժողովրդական տնտեսության կառավարման արմատական վերակառուցման, տնտեսավարման նոր մեթոդների և կառավարման առաջադիմական կազմակերպական կառուցվածքների արդյունավետ զուգակցման ապահովման մասին կուսակցության XXVII համագումարի և ՍՄԿԿ XIX համամիութենական կոնֆերանսի որոշումներին համապատասխան՝

ա) որոշել է կինեմատոգրաֆիայի կառավարման կատարելագործումն իրականացնել կառավարման մարմինների, կինեմատոգրաֆիայի ձեռնարկությունների ու կազմակերպությունների միջև ֆունկցիաների ռացիոնալ բաշխման, հիմնական օղակի դերի բարձրացման, ճյուղում գաղափարախոսական, դիտատեխնիկական և տնտեսական միասնական քաղաքականության անցկացման հետ կապված գլխավոր խնդիրների լուծումը միութենական մակարդակի վրա կենտրոնացնելու հիման վրա։ Ռեգիոններում կինո- և տեսաֆիլմերի (տեսածրագրերի) արտադրության և վարձույթի, ինչպես նաև բնակչության կինո- և տեսասպասարկման ղեկավարումն իրականացվում է ՍՍՀՄ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի կողմից՝ միութենական հանրապետությունների կուլտուրայի մինիստրությունների և համապատասխան պետական կոմիտեների միջոցով, կոմիտեի վրա դրված ֆունկցիաների սահմաններում.

բ) ՍՍՀՄ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի վրա է դրել հետևյալ հիմնական խնդիրները՝

կինեմատոգրաֆիայի զարգացման, կենտրոնական և հանրապետական կինոստուդիաների ստեղծագործական պլանների կոորդինացման կանխորոշումը, պետական պատվերի պայմանով հասարակաքաղաքական և գեղարվեստական մեծ նշանակության կինո- և տեսաֆիլմերի արտադրության և էկրան բացթողնման համամիութենական ծրագրերի ձևավորումը և դրանց կատարման ապահովումը.

տեսաֆիլմերի և տեսածրագրերի արտագրության կազմակերպումը, պետական տեսացանցի զարգացումը.

կինո- և տեսաֆիլմերի համամիութենական ֆոնդի ձևավորումը, տիրաժային և խաղացանկային քաղաքականության իրականացումը, հաշվի առնելով ոեգիոնների շահերը, աջակցումը միջտարածքային կինո- և տեսափոխանակմանը և ՍՍՀՄ տարածքում արտասահմանյան կինո- և տեսաարտադրանքի վարձույթի կազմակերպումը,

կինեմատոգրաֆիայի մեջ տնտեսական մեխանիզմի կատարելագործումը.

գիտատեխնիկական առաջընթացի գլխավոր ուղղությունների ու հեռանկարների որոշումը, կինեմատոգրաֆիայի գործում նյութական բազայի և սոցիալական ոլորտի տեխնիկական վերահագեցման և զարգացման ուղղությամբ միջոցառումների մշակումը և իրականացումը.

արտասահմանյան երկրների հետ կինո- և տեսաֆիլմերի (տեսածրագրերի) առևտրի իրականացումը, ինչպես նաև արտահանման-ներմուծման այլ գործողությունների իրականացումը՝ ապրանքների ու ծառայությունների սահմանված անվանացանկի սահմաններում.

միջազգային, տնտեսական և գիտատեխնիկական կապերի զարգացումը կինոյի ասպարեզում, սահմանված կարգով համատեղ ձեռնարկությունների և բաժնետիրական ընկերությունների ստեղծումը.

ստեղծագործական, ինժեներատեխնիկական աշխատողների և կինեմատոգրաֆիայի մյուս պրոֆեսիաների մասնագետների պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման ապահովումը, ելնելով կինոստուդիաների, ձեռնարկությունների, միավորումների ու կազմակերպությունների պահանջից, անկախ, նրանց գերատեսչական ենթակայությունից.

գ) հաստատել և որոշել է 3-ամսյա ժամկետում գործարկել ՍՍՀՄ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի կողմից մշակված կինեմատոգրաֆիայի կառավարման գլխավոր սխեման, որը նախատեսում է.

 

հիմնական օղակի գծով

 

գիտության և արտադրության ինտեգրացման ուժեղացումը, Լենինգրադ քաղաքում Լենքաղգործկոմի հետ համաձայնեցնելով ճյուղում առաջադիմական գիտատեխնիկական քաղաքականության տարածիչ դառնալու ընդունակ «Սոյուզկինոտեխպրոմ» կինոապարատուրայի մշակման և պատրաստման գիտաարտադրական միավորման ստեղծումը «էկրան» և «Կադր» գիտաարտադրական միավորումների, ձեռնարկությունների բազայի և Օդեսայի «Կինապ» արտադրական միավորման բազայի վրա.

Մոսկվա քաղաքում Մոսքաղգործկոմի համաձայնությամբ կինոստուդիաներին ու ստեղծագործական կոլեկտիվներին նկարահանման ծառայություններ մատուցելու գծով «Սոյուզկինոսերվիս» արտադրական միավորման ստեղծումը, դրա կազմի մեջ մտցնելով սովետական կինեմատոգրաֆիայի հարավային բազան, կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախումբը, գիտահանրամատչելի և ուսումնական ֆիլմերի կենտրոնական ստուդիայի կենդանաբանական բազան և բեմահարթակաբեմադրական միջոցների համամիութենական բազան, որի շինարարությունը նախատեսված է ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1984 թ. ապրիլի 19-ի N 350 որոշմամբ (ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1984 թ. օգոստոսի 1-ի N 512 որոշում)։ Սահմանել է իրականացնել կինոարտադրության նյութատեխնիկական բազայի հետագա կենտրոնացումը՝ դրա օգտագործման արդյունավետության, լրիվ տնտեսական հաշվարկի և ինքնաֆինանսավորման հիման վրա նկարահանման խմբերի սպասարկման բարելավման նպատակով, որպես վերջնական բարձր արդյունքների համար կոլեկտիվների իրական շահագրգռվածության ստեղծման պայման.

կինեմատոգրաֆիայի ստեղծագործական և ղեկավար աշխատողների որակավորման բարձրացման դասընթացների (Մոսկվա) վերակազմումը կինեմատոգրաֆիայի ստեղծագործական և ղեկավար աշխատողների որակավորման բարձրացման համամիութենական ինստիտուտի.

Մոսկվա քաղաքում Մոսքազգործկոմի համաձայնությամբ «Սոյուզկինո-ստրոյմոնտաժ» նախագծաշինարարական միավորման ստեղծումը` «Գիպրոկինո» պետական նախագծային ինստիտուտի և կոմիտեի նորոգման-շինարարական վարչության բազայի վրա` շինարարության տեխնիկական մակարդակի բարձրացման, ժամկետների կրճատման, կինեմատոգրաֆիայի ձեռնարկություններում ու կազմակերպություններում մոնտաժման և կարգաբերման աշխատանքների որակի բարելավման նպատակով։ Նշված միավորման վրա է դրել պետական կինոցանցի, կինովարձույթի և կինոարտադրության օբյեկտների գծով նախագծային աշխատանքների վերաբերյալ միութենական հանրապետությունների պատվերների կատարումը, ինչպես նաև կինոստուդիաներում մոնտաժման-կարգաբերման առավել բարդ աշխատանքները.

ՍՍՀՄ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի գիտաինֆորմացիոն հաշվիչ կենտրոնի կազմակերպումը (Մոսկվա) կոմիտեի գլխավոր հաշվողական կենտրոնի, համամիութենական գիտահետազոտական կինոֆոտոինստիտուտի կինեմատոգրաֆիայի էկոնոմիկայի, կառավարման ավտոմատացված համակարգերի և աշխատանքի գիտական կազմակերպման լաբորատորիաների, ինչպես նաև միութենական ենթակայության կինեմատոգրաֆիայի կազմակերպությունների սոցիոլոգիական ստորաբաժանումների բազայի վրա։

Սահմանել է, որ նշված միավորումների ու կազմակերպությունների ստեղծումն իրականացվում է կոմիտեի համար համապատասխանաբար Մոսկվա և Լենինգրադ քաղաքների գծով սահմանված՝ կինոստուդիաների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների աշխատողների թվաքանակի սահմաններում։

Խաղացանկային-վարձութային քաղաքականության կատարելագործման, հանդիսատեսի պահանջարկի ուսումնասիրման, սոցիոլոգիական հետազոտությունների անցկացման և ֆիլմաֆոնդի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով նպատակահարմար է համարել միութենական և ինքնավար հանրապետությունների մայրաքաղաքներում, խոշոր մարզային և երկրամասային կենտրոններում ժողովրդական դեպուտատների սովետների գործկոմների համաձայնությամբ ՍՍՀՄ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի ֆիրմային կինոթատրոնների ստեղծումը.

 

կոմիտեի կենտրոնական ապարատի գծով

 

4 գլխավոր վարչության լուծարումը և անցումը կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքի ֆունկցիոնալ սկզբունքով կառուցմանը.

ծրագրերի ձևավորման և կոորդինացման գլխավոր վարչության ստեղծումը, նրա վրա դնելով կինոարտադրության կանխորոշման և հեռանկարային պլանավորման, պետական պատվերներով կինոստեղծագործությունների ստեղծման համամիութենական ծրագրերի մշակման և դրանց կատարման ապահովման, մանկական և պատանեկան կինոյի զարգացման ֆունկցիաները,

կինովարձույթի գլխավոր վարչության ստեղծումը, որն իրականացնում է տիրաժային և խաղացանկային քաղաքականությունը, համամիութենական ֆիլմաֆոնդի ձևավորումը, ՍՍՀՄ-ում արտասահմանյան կինոնկարների վարձույթի և երկրի ռեգիոնների միջև կինոփոխանակման կազմակերպումը.

գլխավոր տնտեսական վարչության ստեղծումը, որը կոմպլեքսային աշխատանքներ կապահովի պլանավորման, ֆինանսավորման աշխատանքի ու աշխատավարձի կազմակերպման, կառավարման կատարելագործման, հաշվապահական հաշվառման, հաշվետվության և վերստուգումների բնագավառում.

նյութատեխնիկական և սոցիալական բազայի զարգացման գլխավոր վարչության ստեղծումը, որը կազմակերպում է ընդհանուր ճյուղային գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների ստրատեգիայի մշակումը, կինոմատոգրաֆիայի տեխնիկական վերազինումը, կինոարտադրության վարձույթի և կինոարդյունաբերության գործում առաջադիմական տեխնոլոգիական գործընթացների ներդրումը, ինչպես նաև կոմիտեի իրավասությանը ենթակա կինոստուդիաների, ձեռնարկությունների, միավորումների ու կազմակերպությունների սոցիալական զարգացման ֆունկցիաները.

դ) հաստատել է ՍՍՀՄ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն նշված որոշման հավելվածի (կցվում է).

ե) սահմանել ՍՍՀՄ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդը 1008,5 հազ. ռուբլի գումարով, ելնելով այդ ապարատի աշխատողների թվով 251 միավոր առավելագույն թվաքանակից (առանց շենքերի պահպանման և սպասարկման անձնակազմի), հաշվի առնելով դրա կրճատումը 30 տոկոսով։ Խորհուրդ է տրվել կոմիտեին՝ օգտագործել անցկացվող վերակազմման կապակցությամբ ազատված մասնագետների մի մասը նոր ստեղծվող միավորումների ապարատի կոմպլեկտավորման և կինեմատոգրաֆիայի գործող ձեռնարկությունների ամրացման համար.

զ) թույլ է տվել ՍՍՀՄ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեին ունենալ կոմիտեի նախագահի 5 տեղակալ, այդ թվում մեկ` առաջին տեղակալ և կոլեգիա` 15 մարդու կազմով, նրա մեջ մտցնելով ստեղծագործական հասարակայնության ներկայացուցիչներին։ Սահմանել է, որ նյութատեխնիկական ու սոցիալական բազայի զարգացման գլխավոր վարչությունը գլխավորվում է կոմիտեի նախագահի տեղակալի կողմից, որը միաժամանակ հանդիսանում է այդ վարչության պետը.

է) երկրում կինոգործի հետագա զարգացման հիմնական հարցերի լուծմանը հասարակայնության ակտիվ ներգրավման համար ՍՍՀՄ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեին առընթեր ստեղծել է կինեմատոգրաֆիայի գեղարվեստաարտադրական խորհուրդ՝ ՍՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության, աշխատավորական կոլեկտիվների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից.

ը) թույլ է տվել կինոստուդիաներին` ներգրավել, իսկ պետական, կոոպերատիվ ու հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև ձեռնարկություններին (աշխատավորական կոլեկտիվների համաձայնությամբ)՝ կինոստուդիաներին հանձնել միջոցներ ֆիլմերի արտադրության ֆինանսավորման համար (բացառությամբ պատվերներով ֆիլմերի)՝ անվերադարձ կամ ֆիլմերի վարձույթից (վաճառքից) կինոստուդիաների տնտհաշվարկային եկամուտի բաշխման գործում նրանց բաժնետիրական մասնակցության պայմանով.

թ) հանձնարարել է ՍՍՀՄ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեին` 3-ամսյա ժամկետում ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդ ներկայացնել կոմիտեի կանոնադրության նախագիծը.

ժ) ուժը կորցրած է ճանաչել ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1963 թ. մայիսի 11-ի N 522 որոշման 1-3 կետերը և ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1972 թ. նոյեմբերի 13-ի N 804 որոշման 2-4 կետերը։

2. Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրությանը՝ ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային սովետի գործկոմի հետ համատեղ քննության առնել և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ սահմանված կարգով առաջարկություն ներկայացնել ՍՍՀՄ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի ֆիրմային կինոթատրոն ստեղծելու մասին։

3. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1972 թ. դեկտեմբերի 11-ի N 713 որոշման 1-ին կետի «բ», «գ» և «դ» ենթակետերը։

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ նախագահ

Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հայկական ՍՍՀ Մինիստրների
խորհրդի գործերի կառավարիչ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թ.

հոկտեմբերի 15-ի N 1206 որոշման

 

ՍՍՀՄ ՊԵՏԿԻՆՈՅԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Ծրագրերի ձևավորման և կոորդինացման գլխավոր վարչություն

Կինովարձույթի գլխավոր վարչություն

Գլխավոր տնտեսագիտական վարչություն

Նյութատեխնիկական և սոցիալական զարգացման գլխավոր վարչություն

Նախագծման և կապիտալ շինարարության վարչություն

Կինեմատոգրաֆիայի կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման վարչություն

Արտաքին կապերի վարչություն

Գործերի կառավարչություն

Կոմիտեին առընթեր գործում են`

կինոֆիլմերի արտահանման և ներմուծման «Սովէքսպորտֆիլմ» համամիութենական միավորում

ՍՍՀՄ կինոֆիլմերի Համամիութենական պետական ֆոնդ (ՍՍՀՄ գոսֆիլմոֆոնդ)։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.08.1996, N 236 01.08.1996, N 619
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան