Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-215-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2011-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.29/69(803) Հոդ.1605
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀO-270 օրենքի (այսուհետ` օրենք) 11-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ամսվա 20-ը» բառերը փոխարինել «ամսվա 15-ը» բառերով.

2) 1-ին մասից հանել «իսկ տարեկան հաշվետվությունները` մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը,» բառերը.

3) 2-րդ մասից հանել «, իսկ տարեկան վճարները` մինչև հաշվետու տարվան հաջորդող երրորդ» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 11.1-ին հոդվածում 2-րդ մասի «բնապահպանական» բառը փոխարինել «լիազոր» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 9-րդ մասի «բնապահպանական» բառը փոխարինել «լիազոր» բառով:

 

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 21.

Oրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

 

Սույն oրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 28
Երևան
ՀՕ-215-Ն