ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 2025 թվականի N 162-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 970-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2023 թվականի հունիսի 16-ի «Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին և գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 970-Լ որոշման՝
1) 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված միացման վճարները սահմանելիս միացման վճարից ազատել՝
ա. ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող այն անձանց, որոնք դիմել են ծրագրով սահմանված ուղղությամբ գազամատակարարման ցանցին միացման համար, գազամատակարարման ցանցի կառուցումն իրականացվել է այդ անձանց կողմից, առկա են ավարտական փաստաթղթերը, և կառուցված գազամատակարարման ցանցն անհատույց հանձնել են ընկերությանը,
բ. առևտրային կազմակերպություն հանդիսացող այն անձանց, որոնք դիմել են ծրագրով սահմանված ուղղությամբ գազամատակարարման ցանցին միացման համար, գազամատակարարման ցանցի կառուցումն իրականացվել է այդ անձանց կողմից, առկա են ավարտական փաստաթղթերը, և կառուցված գազամատակարարման ցանցն օտարել են ընկերությանը 100 000 դրամով։».
2) N 1 հավելվածի՝
ա․ 6-րդ կետի 3-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով, ինչպես նաև նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով՝
«4) ճյուղ 4՝ Նոր Խարբերդ թաղամաս:»,
բ․ 10-րդ կետում «20.0» թիվը փոխարինել «20.78» թվով, «5.3» թիվը՝ «5.35» թվով, «3.8» թիվը՝ «4.53» թվով,
գ․ 11-րդ կետի N 1 աղյուսակում «95,5» թիվը փոխարինել «145,5» թվով, «18571,0» թիվը՝ «19300,9» թվով, «20048,0» թիվը՝ «20777,9» թվով,
դ. 11-րդ կետի 1-ին ենթակետում «20.0» թիվը փոխարինել «20.78» թվով,
ե. 14-րդ կետի N 4 աղյուսակում «29,5» թիվը փոխարինել «79,5» թվով, «3534,0» թիվը՝ «4263,9» թվով, «3801,0» թիվը՝ «4530,9» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|