ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունվարի 1989 թ. N 11
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՍԽԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը նշում է, որ Հայկական ՍՍՀ բնության պահպանության պետական կոմիտեի կառավարման կատարելագործումը հանդիսանում է ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թ. հունվարի 7-ի «Երկրում բնության պահպանության գործի արմատական վերակառուցման մասին» N 32 որոշման կենսագործման աշխատանքի բաղադրամասը:
Հայկական ՍՍՀ բնության պահպանության պետական կոմիտեն, ղեկավարվելով համամիութենական XIX կուսկոնֆերանսի դրույթներով և ՍՄԿԿ Կենտկոմի ու ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի «Երկրում բնության պահպանության գործի արմատական վերակառուցման մասին» որոշմամբ, պարտավոր է քաղաքական, սոցիալական և տնտեսական անհետաձգելի խնդիր համարել հանրապետությունում էկոլոգիական իրադրության անշեղորեն բարելավումը և շրջակա միջավայրի պահպանության գործում միասնական քաղաքականության անցկացման ապահովումը:
Հայկական ՍՍՀ բնության պահպանության պետական կոմիտեն պետք է ամրապնդի կառավարման հիմնական օղակը, լայնորեն օգտագործի աշխատավորական կոլեկտիվների նախաձեռնությունն ու ստեղծագործական ակտիվությունը, անցկացնի առաջադեմ գիտատեխնիկական քաղաքականություն, ուժեղացնի բնապահպան միջոցառումների իրականացման աշխատանքը:
Նոր ֆունկցիաների ու կառավարման առաջադեմ կազմակերպական կառուցվածքների արդյունավետ զուգակցման նպատակով և ի կատարումն Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թ. հուլիսի 26-ի N 414 որոշման Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Սահմանել Հայկական ՍՍՀ բնության պահպանության պետական կոմիտեի կենտրոնական ապարատի աշխատողների առավելագույն թվաքանակը 79 միավոր (առանց շենքերի պահպանման ու սպասարկման անձնակազմի):
2. Թույլատրել Հայկական ՍՍՀ բնության պահպանության պետական կոմիտեին ունենալ նախագահի երկու տեղակալ, այդ թվում մեկ` առաջին և կոլեգիա` 9 մարդու կազմով:
3. Հաստատել Հայկական ՍՍՀ բնության պահպանության պետական կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն N 1 հավելվածի:
4. Ընդունել Հայկական ՍՍՀ բնության պահպանության պետական կոմիտեի առաջարկությունը և թույլատրել նրան բնության պահպանության միջշրջանային մասնագիտացված տեսչությունների:
5. Հաստատել Հայկական ՍՍՀ բնության պահպանության պետական կոմիտեի ենթակայության հիմնարկների ու կազմակերպությունների ցանկը, համաձայն N 2 հավելվածի:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
հԱՎԵԼՎԱԾ N 1 Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թ. հունվարի 8-ի N 11 որոշման |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք Ը
Ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և պահպանության վարչություն
Մթնոլորտային օդի պահպանության վարչություն
Հողային ռեսուրսների և ընդերքի պահպանության և ռացիոնալ օգտագործման վարչություն
Պետական էկոլոգիական փորձաքննության վարչություն
Կապիտալ շինարարության և նյութատեխնիկական մատակարարման վարչություն
Պլանային-տնտեսագիտական վարչություն և հաշվապահություն
Բուսական ու կենդանական աշխարհի պահպանության և ռացիոնալ օգտագործման բաժին
Գիտատեխնիկական առաջընթացի և էկոլոգիական գիտելիքների բաժին
Ինֆորմացիայի և միջազգային համագործակցության բաժին
Վարչատնտեսական բաժին
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
հԱՎԵԼՎԱԾ N 2 Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թ. հունվարի 8-ի N 11 որոշման |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ Ը
Բնության պահպանության Աշտարակի միջշրջանային մասնագիտացված տեսչություն
Բնության պահպանության Իջևանի միջշրջանային մասնագիտացված տեսչություն
Բնության պահպանության Ղափանի միջշրջանային մասնագիտացված տեսչություն
Բնության պահպանության Կիրովականի միջշրջանային մասնագիտացված տեսչություն
Բնության պահպանության Լենինականի միջշրջանային մասնագիտացված տեսչություն
Բնության պահպանության Մասիսի միջշրջանային մասնագիտացված տեսչություն
Բնության պահպանության Սևանի միջշրջանային մասնագիտացված տեսչություն
Բնության պահպանության Էջմիածնի միջշրջանային մասնագիտացված տեսչություն
Բնության պահպանության Երևանի քաղաքային մասնագիտացված տեսչություն
Բնության պահպանության կենտրոնական մասնագիտացված տեսչություն
Ռադիոլոգիական լաբորատորիա
Ջրվեժի անտառազբոսայգու տեսչություն
Սևանի ազգային զբոսայգի
Սևանա լճի ափամերձ տնտեսության հանգստի գոտու վարչություն
Հայաստանի բնության պետական թանգարան
Մասնագիտացված խանութ
Նորոգման-շինարարական վարչություն
Գորիսի «Սևլիճ» արգելոց
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.08.1996, N 236 | 01.08.1996, N 11 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|