ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 2024 թվականի N 1645-Ա
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակներում Ակադեմիական քաղաքի տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ ձեռք բերել մեկ անձից գնման ձևով՝ Սիստեմատիկա ընկերությունից՝ հատուկ և բացառիկ իրավունքի առկայությամբ պայմանավորված։
2. Գնման գործընթացի արդյունքում կնքվող՝ Ակադեմիական քաղաքի տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների մասին պայմանագրով 2024 թվականի վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի 1162 «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների» ծրագրի 11002 «Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» միջոցառման, իսկ 2025 թվականից սկսած՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 1240 «Ակադեմիական քաղաքի ստեղծում» ծրագրի 11002 «Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման համար միջազգային խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում և պայմանագրերի սպասարկում» միջոցառման գծով նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակում:
(2-րդ կետը խմբ. 20.02.25 N 171-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |