Գլխավոր տեղեկություն
Համար
N 169-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.02.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.02.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 փետրվարի 2025 թվականի N 169-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՒՇՈՒԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 245-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 247-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությանը ընդունել՝ «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2024 թվականի հունիսի 28-ի թիվ 05100010/280624/0055777 ապրանքների հայտարարագրով ձևակերպված 1,727.76 կգ բրուտտո քաշով, 545,309 դրամ մաքսային արժեքով գույքը՝ ՊՖՔ-ից հատակի հավաքովի ծածկույթ մարզասրահների համար 1մ*1մ չափսի թերթերով, 562 հատ և թիվ 05100010/280624/0055799 ապրանքների հայտարարագրով ձևակերպված 108 կգ բրուտտո քաշով, 579,541 դրամ մաքսային արժեքով ավանդական ՈՒՇՈՒԻ պաշտպանիչ մարզագույք և 10.16 կգ բրուտտո քաշով, 66,601 դրամ մաքսային արժեքով սպորտային պայուսակներ՝ մանածագործական նյութերից (այսուհետև՝ գույքեր), փոխանցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, և վերջինիս կողմից՝ նվիրատվության պայմանագրի հիման վրա, սեփականության իրավունքով հանձնել «Հայաստանի ավանդական ՈՒՇՈՒԻ ֆեդերացիա» մարզական հասարակական կազմակերպությանը:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշման 2-րդ կետի աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը, ինչպես նաև գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ