Գլխավոր տեղեկություն
Համար
N 104-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.02.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.02.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 104-Ա

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՀՕ-479-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը`

1. Հաստատել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-479-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

07.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 104-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՀՕ-479-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Իրավական ակտի տեսակը և վերնագիրը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի նախագիծն ընդունելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի

անվանումը

Իրավական հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետությունում Արագ արձագանքման բժշկական խումբ ստեղծելու, դրա կառուցվածքը, կազմը, քանակը, գործունեության համար անհրաժեշտ միջոցների ցանկը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ներգրավվելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2025 թ.

մայիսի 2-րդ տասնօրյակ

2025 թ.

հունիսի
2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ առողջապա- հության նախարարություն

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի դեկ- տեմբերի 5-ի ՀՕ-479-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մաս

2.

Հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում լիազոր մարմնի սահմանած տեսակների բժշկական օգնության և սպասարկման իրականացմանը ներկայացվող պահանջները ըստ մակարդակների սահմանելու մասին ՀՀ առողջապահության նախարարի հրամանների ընդունում

 

2025 թ. հունիսի
2-րդ տասնօրյակ

 

Ֆինանսավորում չի

պահանջվում

ՀՀ առողջապա-

հության

նախարարություն

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի դեկ- տեմբերի 5-ի ՀՕ-479-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

3.

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 93-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի ընդունում

 

 

2025 թ.

հունիսի 2-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում

ՀՀ առողջապա-

հության

նախարարություն

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի դեկ- տեմբերի 5-ի ՀՕ-479-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

4.

ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 4355-Ա և ՀՀ ներքին գործերի նախարարի 2023 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 900-Ա համատեղ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի և ՀՀ ներքին Գործերի նախարարի համատեղ Հրամանի ընդունում

 

2025 թ.

հունիսի
2-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում

ՀՀ առողջապա-

հության

նախարարություն

ՀՀ ներքին գործերի

նախարարություն

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-479-Ն Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մաս

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

07.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ