Գլխավոր տեղեկություն
Համար
N 171-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.02.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.02.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 փետրվարի 2025 թվականի N 171-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» N 585-Ա որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի պետական գրանցմանը հաջորդող ամսվանից սկսած պահպանման ծախսերը 2023 և 2024 թվականների համար ապահովել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 1162 «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների» ծրագրի 11002 «Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» միջոցառման, իսկ 2025 թվականից սկսած՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 1240 «Ակադեմիական քաղաքի ստեղծում» ծրագրի 11001 «Ակադեմիական քաղաք ծրագրի համակարգման և մոնիտորինգի ծառայություններ» միջոցառման գծով նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակում:»:

2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 26-ի «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» N 1516-Ա որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Գնման գործընթացի արդյունքում կնքվող՝ Ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման խորհրդատվական ծառայությունների մասին պայմանագրով 2024 թվականի վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի 1162 «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների» ծրագրի 11002 «Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» միջոցառման, իսկ 2025 թվականից սկսած՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 1240 «Ակադեմիական քաղաքի ստեղծում» ծրագրի 11002 «Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման համար միջազգային խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում և պայմանագրերի սպասարկում» միջոցառման գծով նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակում:»:

3․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 26-ի «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» N 1535-Ա որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Գնման գործընթացի արդյունքում կնքվող՝ Ակադեմիական քաղաքի երկարատև հաջողության ձևավորմանը միտված խորհրդատվական ծառայությունների մասին պայմանագրով 2024 թվականի վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի 1162 «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների» ծրագրի 11002 «Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» միջոցառման, իսկ 2025 թվականից սկսած՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 1240 «Ակադեմիական քաղաքի ստեղծում» ծրագրի 11002 «Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման համար միջազգային խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում և պայմանագրերի սպասարկում» միջոցառման գծով նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակում:»:

4․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» N 1645-Ա որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Գնման գործընթացի արդյունքում կնքվող՝ Ակադեմիական քաղաքի տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների մասին պայմանագրով 2024 թվականի վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի 1162 «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների» ծրագրի 11002 «Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» միջոցառման, իսկ 2025 թվականից սկսած՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 1240 «Ակադեմիական քաղաքի ստեղծում» ծրագրի 11002 «Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման համար միջազգային խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում և պայմանագրերի սպասարկում» միջոցառման գծով նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակում:»։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան